Արմեն Սարգսյանի քծնանքն ու զավեշտալի որոշումը

Ազգային ժողովի վաղը մեկնարկելիք հերթական քառօրյայի ընթացքում կքննարկվի նաեւ Սահմանադրական դատարանի թեկնածուի հարցը։ Թեկնածու ներկայացնելու հերթը ՀՀ նախագահինն է եւ նա այդ պաշտոնում խիստ անհասականալի եւ զավեշտի հասնող ընտրություն է կատարել։ Այդ թեկնածուն Վահե Գրիգորյանն է, բայց մինչ նրա ընտրության սկզբունքը հասկանալը, նկատենք, որ Սերժ Սարգսյանի շնորհիվ Հայաստանի նախագահ դարձած Արմեն Սարգսյանը հարմարավետ տեղավորվել է նոր իշխանությունների գծած տիրույթում եւ միլիմետր դուրս չի գալիս այդ սահմաններից, նա ինքնուրույնություն չի դրսեւորում եւ համենայն դեպս վերջին 4-5 ամիսներին իր բոլոր քայլերն ու որոշումները հօգուտ ուժեղի են՝ իշխանությանը։ Սկզբունքայնություն, անաչառություն նա չի դրսեւորում նույնիսկ ակնհայտ իրողությունների դեպքերում։ Մասնավորապես հոկտեմբերի 2-ին ԱԺ-ի կողմից ընդունված բազմաչարչար օրենքի նախագծի հարցում, որը մասնագետների հավաստմամբ սահմանադրականության հետ նույնիսկ չնչին խնդիրներ չի առաջացնում, խոսքը ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների մասին է, որը պատգամավորների գործունեության երաշխիքներին է վերաբերում։ Սակայն Արմեն Սարգսյանը չի պատրաստվում ստորագրել այդ օրենքը եւ այն կուղարկի Սահմանադրական դատարան։ Անգամ Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ, երբ հասարակության ակնհայտ բեւեռացում էր տեղի ունեցել, նա խուսափեց սթափեցնող խոսքից։ Թավշյա հեղափոխությունից հետո նա կարծես դարձել է նոր իշխանության մի մասնիկը եւ որեւէ հարցում չի հակադրվում Նիկոլ Փաշինյանի հետ։ Սա այն պարագայում, երբ անփորձ իշխանությունները քննադատության պակաս չեն զգում։ Վահե Գրիգորյանի թեկնածությունն էլ նա ընդունել է բացառապես այն պատճառով, որ այդպիսին է Նիկոլ Փաշինյանի ցանկությունը։ Արմեն Սարգսյանի անսկզբունքայնությունը նրանում չէ, որ իր ընտրությունը կանգ է առել մի իրավաբանի վրա, ով իր նախագահության թեկնածության ժամանակ տիտանական աշխատանք էր կատարել՝ ցույց տալու համար, որ Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնում է ընտրվում ակնհայտ կեղծումներով, որ նա չունի համապատասխան փաստաթղթեր, քաղաքացիություն եւ չի կարող դառնալ նախագահ, Վահե Գրիգորյանը այս ամենի մասին խոսում էր հավաքագրած փաստերով։ Այլ այն հարցում, որ Վահե Գրիգորյանը գրեթե ստորացրել է Արմեն Սարգսյանի որոշմամբ ձևավորված աշխատանքային այն խմբի անդամներին, որը պետք է ընտրեր ՍԴ անդամության հավակնորդներին։ «Հրապարակ» օրաթերթը շաբաթներ առաջ գրել էր այդ ստուգարքի մասին․«Վահե Գրիգորյանը միակն է եղել հինգ թեկնածուներից, ով մտել է հարցազրույցի եւ հանձնաժողովականների առաջ հայտարարել, որ լեգիտիմ չի համարում այս կազմը, եւ առանց հարցերին պատասխանելու դուրս է եկել»,- գրել է թերթը։ Ավելին՝ Արմեն Սարգսյանի կողմից ՍԴ անդամի թեկնածության ընտրությունից ընդամենը մեկ ամիս առաջ լրատվամիջոցներում պայթեց Վահե Գրիգորյանի մասին սենսացիոն տեղեկությունը, որ նա Ադրբեջանից գումար է վերցրել եւ տապալել մեր հայրենակցի՝ ՄԻԵԴ դիմումը այդ պետության դեմ։ Մումլում գրվեց, որ Վահե Գրիգորյանը փաստացի տապալել է Ադրբեջանին այդ հեղինակավոր դատական ատյանում պատասխանատվության ենթարկելու թերևս ամենահեռանկարային գործը: «Խոսքը վերաբերում է 2014 թվականի օգոստոսի սկզբին ադրբեջանցիների մոտ հայտված Չինարեցի տարաբախտ հովիվ Կարեն Պետրոսյանի գործին: Բոլորս հիշում ենք այդ ահավոր տեսանյութը, թե ինչպես էին նրան անմարդկային պայմաններում ծնկի իջեցնում ադրբեջանցի բարձրաստիճան սպայի առջև, ինչպես էին ծաղրում սահմանը պատահմամբ հատած այդ խեղճ տղային: Հաջորդ օրն էլ Ադրբեջանը լկտիաբար հայտնեց, որ Կարենը բանտում գտնվելով սրտի կանգից մահացել է: Բոլորիս էլ պարզ էր, որ նա ենթարկվել է անմարդկային խոշտանգման ու պատժվել է մահվամբ», գրել էր «Փաստ» օրաթերթը։ Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանն արդեն մեկ անգամ առաջարկել էր ՍԴ անդամի թեկնածուի՝ ԼՂՀ նախագահի խորհրդական Էմիլ Բաբայանին, որին, սակայն, չհաստատեց Ազգային ժողովը։ Մայիսի 4-ին՝ քվեարկության ժամանակ, նա ստացավ 51 հանրապետականների ձայներ, սակայն «Ելք» եւ «Ծառուկյան» դաշինքները բոյկոտեցին քվեարկությունը, եւ Բաբայանը տապալվեց։ Անի Սահակյան

դիտվել է 86 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am