Միայն հետհեղափոխական Հայաստանում կարող է «մերժիր» կարգախոսով հեղափոխություն գլխավորած մարդն առաջադրվել վարչապետի պաշտոնում՝ ցանկանալով ... մերժվել:
Միայն հետհեղափոխական Հայաստանում կարող է սկզբունքային համարվող իրավաբանը՝ Վահե Գրիգորյանը, համոզված պնդել, որ ՀՀ նախագահ Արմեն ՍարգսյանըՍահմանադրության խախտմամբ է ընտրվել, բայց նույն այդ «իրավախախտը» նույն այդ սկզբունքային իրավաբանին առաջադրի Սահմանադրական դատարանի անդամ ու այդ սկզբունքային իրավաբանը հանգիստ համաձայնի դառնալ «իրավախախտի» առաջադրած թեկնածուն:
Միայն հետհեղափոխական Հայաստանում կարող է մերժողը մերժվածի հարևանությամբ ապրել ու խմել մերժվածի կնոջ սարքած նռան հյութը:
Միայն հետհեղափոխական Հայաստանում կարող են «առնետներին» քաջալերել:
Միայն հետհեղափոխական Հայաստանում կարող է մարդը նախկինում մեկի վրա բառիս բուն իմաստով թքելու պատմության հերոս լինել ու հիմա սկսել «Դուխո՛վ» օղիներ արտադրել: Իշխանությունները գալիս ու գնում են, իսկ օղի կեղծող Լֆիկը միշտ կա:
Միայն հետհեղափոխական Հայաստանում է հնարավոր սերժիզմի վերականգնում, այն էլ՝ բոլոր նրբություններով:
Պետրոս Ալեքսանյան
7or.am
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը