ՀՀԿ-ի ավանտյուրան. ուզում են փող բաժանող տղերքին նորից բերել խորհրդարան. Տիգրան Ուրիխանյանը՝ Բաբլոյանին (video)

Ազգային ժողովի նիստի մեկնարկին ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն իր ելույթի ժամանակ անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը՝ կամ չունի¸ թե դեկտեմբերին կայանալիք ընտրությունները որ ԸՕ-ով տեղի կունենան: «Զարմանալի է¸ որ մեր ՔՊ-ի հարգարժան գործընկերները վարչապետի գլխավորությամբ¸ երեկ հայտարարում են¸ թե Ազգային ժողովը պետք է որոշի¸ որ ԸՕ-ով գնալ ընտրությունների¸ իրենց համար միևնույն է¸ իրենք անցողիկ են: Խնդրում եմ բևեռեք ձեր ուշադրությունն այն հանգամանքի վրա¸ որ պետք է անցողիկ հնարավորություններ ստեղծել ընդհանրապես երկրում բոլորի համար հավասարապես¸ ոչ միայն ՔՊ-ի համար: Դա հնարավորություն է Հանրապետական կուսակցության համար նորից հայտնվել խորհրդարանում: Հանրապետականի պատգամավորներ էին¸ որոնք հանկարծակի դարձան հեղափոխական¸ գնում են իշխանության դռների առջև երդումներ են կազմակերպում իրենց համար այլևս՝ հեղափոխության նվիրյալների կերպարներով¸ և մեր թիկունքի հետևից նորից ռեյտինգայինով¸ նորից նախկին ընտրակարգով ճողոպրելու խորհրդարան»¸ – ասաց նա: Տիգրան Ուրիխանյանը նշեց նաև¸ որ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղյակ էր թե որ պատգամավորը որտեղ էր և ինչու չներկայացան ԸՕ քվեարկությանը¸ կոչ անելով ՔՊ ներկայացուցիչներին օգնել ժողովրդին: Արա Բաբլոյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց¸ թե որտեղ է եղել ավանտյուրան.«Պարոն Ուրիխանյան¸ դուք հիմա ցանկանում եք¸ որ ես հիմա պատասխանեմ այն՝ ինչը իրականությունն է: Շատ լավ: Այն ժամանակ կցանկանայի¸ որպեսզի ոչ միայն Ազգային ժողովը¸ այլև ամբողջ մեր բնակչությունը գնահատեր ավանտյուրան որտեղ է: Նախ¸ որպես ԱԺ նախագահ¸ ես տվեցի բոլոր հնարավորությունները¸ որպեսզի այն մարդիկ և այն խմբակցությունները¸ որոնք հայտարարել էին¸ որ կաջակցեն արտահերթ ընտրությունների պատշաճ անցկացնելու առումով ունենաին հնարավորություն գաին այս դահլիճ և մասնակցեին օրենքի քննարկմանն ու քվեարկությանը: Ունենալով 69 մարդ¸ որոնք հայտարարել էին իրենց համաձայնությունն աջակցելու¸ այստեղ մասնակցեցին 57-ը այն էլ իմ կողմից տրված լրացուցիչ ժամի հաշվին»:

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am