«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 20-ին տեղի է ունեցել «Երդվյալ ազատամարտիկների միության» 6-րդ համագումարը, որի ղեկավարը ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Գեւորգյանն է: Այդ օրըտեղի ունեցած համագումարին մասնակցել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով հայտարարել է, թե Ռուբեն Գեւորգյանը իրենց ցուցակում չի լինի:
Ընդ որում, Ռուբեն Գեւորգյանը, ով 10 տարի եղել է ԲՀԿ անդամ եւ մշտապես հայտարարել, թե ՀՀԿ գաղափարախոսությունն իր համար հոգեհարազատ է, դուրս էր եկել այդ կուսակցությունից 2017 թվականից, երբ ԲՀԿ-ն որոշել էր դաշինքով մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Եվ սա այն դեպքում, երբ Ռուբեն Գեւորգյանը ժամանակին հայտարարում էր. «ԲՀԿ-ից դուրս չեմ գա, քանի որ կյանքումս ինձ հանդիպած անգամ կործանվող վագոններից վերջինն իջնողի արտոնագիրը իմն է միշտ եղել եւ այդպես էլ կլինի»:
Սակայն Գեւորգյանը չպահեց խոստումը, բայց մեկ տարի անց վերադարձավ Ծառուկյանի գիրկը: Հետաքրքիր է` ի վերջո քանի իրական կերպարով է քաղաքականության մեջ հանդես գալիս Ռուբեն Գեւորգյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը