Ես սթրես եմ ապրել.Փաշինյանը՝ կադրերի մասին

  «Կոռուպցիայի հետ առնչություն ունեցած որեւէ պաշտոնյա չի կարող Հայաստանում մեր իշխանության տարիներին զբաղեցնել պաշտոն:Արյան հետ առնչություն ունեցած որեւէ պաշտոնյա չի կարող տեղ զբաղեցնել մեր իշխանության մեջ: Երրորդ, անարդյունավետ կառավարում ցույց տված պաշտոնյաները չեն կարող լինել իշխանության մեջ: Սա վերաբերում է ոչ միայն նախկիններին, իսկ ո՞վ է ասում, որ նոր պաշտոն ստացողները հրեշտակներ են: Ես այս ընթացքում անտանելի հիասթափություններ ու սթրեսներ եմ ապրել, երբ մարդիկ հանդես գալով որպես հեղափոխության պաշտպան, ամենասկզբունքային անձինք, մի քանի շաբաթվա մեջ քանդուքար են եղել: Ես չեմ կարող այս մասին չասել: Դա անազնիվ կլինի ժողովրդի առջեւ: Այս կտրվածքով, ինձ համար բացարձակապես տարբերություն չկա՝ նախկին, թե ներկա: Մենք իրավունք չունենք որեւէ ընկերական, ազգակցական կապ ավելի բարձր դասել, քան այն արժեքները, որ ստեղծել ենք: Դա կլինի ուղիղ դավաճանության ժողովրդի ու պետության նկատմամբ»,- ԱԺ-ում որպես վարչապետի թեկնածու իր ելույթում նշեց Նիկոլ Փաշինյանը: «Ձեր ամեն մի քննադատություն շատ ուղիղ ընկալվում է, վերլուծվում է, հետեւություններ են արվում: Բայց նույնիսկ այդ պարագայում մենք չենք մտածում, որ մենք պետք է լինենք այնպիսի կառավարություն, որին պետք է չքննադատել: Այն, ինչ անում ենք, որեւէ մեկը դրա փորձը չունի: Այն ինչ տեղի է ունենում Հայաստանում, աշխարհում այդպիսի փորձ չկա, բանաձեւ չկա: Հույս ունեմ, որ որեւէ մեկը չի ուզում Հայաստանում տեսնել անողնաշար, անկարծիք, որոշումներ կայացնելու անընդունակ, ամեն քննադատությունից ճկվող, ամեն հարվածից քանդվող, նոկաուտի ենթարկվող կառավարություն: Ցանկացած երկրի համար ամենամեծ աղետը թույլ կառավարությունն է, թույլ ղեկավարն է: Մեր իշխանությունը երբեք չի լինելու թույլ, այնտեղ որտեղ պետք է հարվածի, հարվածելու է, այնտեղ, որտեղ պետք է հարվածներ ստանա, ստանալու է եւ ամուր կանգնելու է ոտքերի վրա»,-հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը:

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am