Հին համակարգից ազդակներ են փոխանցվում.հին համակարգը վերադառնալո՞ւ է

«Կոնկրետ ԱԺ դահլիճից եւ նախկին խորհրդարանական մեծամասնություն հանդիսացող քաղաքական ուժից հեղափոխության հաղթանակի հաջորդ իսկ պահից հին համակարգից ազդակներ են փոխանցվել եւ փոխանցվում, թե այս ամենը մի քանի ամսվա հեռանկար ունի, շուտով հետ է պտտվելու եւ հին համակարգը վերադառնալու է: Իմ վարչապետ ընտրվելուց հետո Հայաստանում տասնյակ պաշտոնյաների նկատմամբ քրգործեր են հարուցվել, չարաշահումների, կաշառքների, յուրացումների մեղադրանքով: Ես նկատի չունեմ այն գործերը, որոնք հարուցվել են մայիսի 8-ից առաջ տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ: Ես խոսում եմ այն արարքների մասին, որոնք տեղի են ունեցել հեղափոխությունից հետո, իմ վարչապետ ընտրվելուց հետո»,-ԱԺ-ում որպես վարչապետի թեկնածու իր ելույթում նշեց Նիկոլ Փաշինյանը: «Ինձ համար երկար ժամանակ հասկանալի չէր, թե ինչպես կարող է 2018-ի մայիսից հետո որեւէ պաշտոնյայի մտքով անցնի կաշառք վերցնել, յուրացումներ անել եւ այլն: Ընդ որում հեղափոխությունից շաբաթներ, անգամ օրեր անց: Պատկերացնո՞ւմ եք, Հայաստանում այդպիսի իրադարձություններ են տեղի ունեցել ու ՀՀ-ում կա պաշտոնյա, որ կաշառք է վերցնում, յուրացում է թույլ տալիս իրեն, սա անտրամաբանական է: Դրա պատասխանը մեկն է. կոնկրետ այս դահլիճից եւ նախկին խորհրդարանական մեծամասնություն հանդիսացող քաղաքական ուժից հեղափոխության հաղթանակի հաջորդ իսկ պահից հին համակարգից ազդակներ են փոխանցվել եւ փոխանցվում, թե այս ամենը մի քանի ամսվա հեռանկար ունի, շուտով հետ է պտտվելու եւ հին համակարգը վերադառնալու է: Այդ մարդիկ, որոնք շարունակում են գործել հին տրամաբանությամբ, պետք է ներշնչանքի աղբյուր ունենան եւ այդ աղբյուրը ԱԺ նախկին մեծամասնությունն է եւ նախկին իշխող համակարգը: Ընդ որում, այդ ներշնչանքը եղել է ոչ միայն ներքին խողովակներով, այլեւ հրապարակային: ՀՀԿ-ի ներկայացուցիչները պարբերաբար հայտարարել են, որ Հայաստանում արտահերթ ԱԺ ընտրությունների համար նախադրյալներ չկան, թե Հայաստանում ԱԺ հաջորդ ընտրությունները տեղի են ունենալու 2022 թվականին: Այս մասին նրանք մի քանի անգամ հարցազրույցներ են տվել: Այս ամենը արվել է մի քանի նպատակով: Նախ, հնարավորինս կոնսոլիդացված պահել երկար տարիներ Հայաստանում գործած պետական կոռումպացված համակարգը: Երկրորդ, Հայաստանում հաստատված մթնոլորտը դարձնել հնարավորինս նյարդային, այսինքն մարդկանց անընդհատ տոկի տալ, որ մարդիկ հանդարտ իրենց կյանքով ապրելու հնարավորություն չունենա, հնարավորինս խաթարել տնտեսական ու ներդրումային միջավայրը եւ հնարավորինս մեծ խոչընդոտներ ստեղծել գործող կառավարության համար եւ սպասել հարմար պահի ռեւանշի հասնելու համար»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am