Արմեն Սարգսյանի մահացու հարվածը.ՀՀԿ-ն կգնա՞ վերջին մարտին

Նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ չի ստորագրում ԱԺ կանոնակարգի փոփոխության վիճահարույց օրենքը, որը հոկտեմբերի 2-ին դարձավ հայտնի իրադարձությունների պատճառ: «Օրենքի վերաբերյալ փաստացի արձանագրվեց հանրության մի ստվար զանգվածի անհամաձայնությունը: Հավատարիմ իր մոտեցմանը՝ նախագահ Սարգսյանը հանձնարարեց իր աշխատակազմին ավելի խորն ուսումնասիրել տվյալ հարցի վերաբերյալ միջազգային փորձը, ինչպես նաև ներկայացված Օրենքի փոփոխությունները՝ իրենց հիմնավորմամբ: Օրենքի փոփոխությունների, ինչպես նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի գործող խմբագրության վերաբերյալ իրականացված ուսումնասիրությունները վկայում են որոշակի առերևույթ սահմանադրա¬իրավական խնդիրների մասին», ասված է նախագահի նստավայրի տարածած հաղորդագրության մեջ: Արմեն Սարգսյանը օրենքը ուղարկել է Սահմանադրական դատարան: Արմեն Սարգսյանը կարող էր ոչ ստորագրեր օրենքը, ոչ էլ այն ուղարկեր ՍԴ, այդ դեպքում օրենքն իրավունքի ուժով կգործեր, եթե, իհարկե, ԱԺ նախագահը ստորագրեր այն: Բայց նախագահ Սարգսյանը փաստացի որոշեց պատասխանատվությունն իր ուսերին կրել ու դիմել ՍԴ, որտեղ նվազագույնը մի քանիշաբաթյա ընթացակարգ է սահմանված, որպեսզի կայացնեն սահմանադրականության հարցի վերաբերյալ վճիռը: Վերջին օրերի գործընթացները, մասնավորապես Ընտրական օրենսգքրի տապալումով խորհրդարանական ուժերը ըստ էության ազդակ ուղղեցին Արմեն Սարգսյանին, թե ամեն ինչ դեռ ավարտված չէ եւ կարող են վերադարձնել հին Հայաստանը: Բավական է մի ստորագրություն եւ օրենքն այդ ուժի մեջ կմտներ՝ ազատելով պատգամավորների ձեռքերը կապանքներից, նրանք անկասկած կտապալեին արտահերթ խորհրդարանական ընտրությունները,Նիկոլ Փաշինյանը չէր կարող ժողովդրի ճնշմամբ հասնել իր ուզածին, այդ օրենքի գոյությունը դա թույլ չէր տա եւ, ի վերջո, գործընթացները կհասցնեին վարչապետի անվստահության նախագծին: Բայց նախագահը ստորագրեց հանուն նոր Հայաստանի ու պատահական չէ դրանից հետո ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանի հայտարարությունը, թե իրենք չեն խոչընդոտի արտահերթ ընտրությունների կայացմանը եւ կողմ չեն քվեարկի Փաշինյանի թեկնածությանը: Քանզի այս ամենից հետո , երբ անգամ Սերժ Սարգսյանի նշանակած նախագահն է կանխում նախկինների սլացքը, արտահերթին դիմադրելն անտեղի է: Հիմա մնում է սպասել՝ ՀՀԿ-ն այնքան ուժ կունենա , որ երկուշաբթի մեկնարկող արտահերթին նույնպես մերժի իշխանությունների մշակած նոր ԸՕ-ն,ու ընտրությունների գնա գործող ռեյտինգային համակարգով, որը հնարավորություն կշնորհի խորհրդարանի ուղեգիր ձեռք բերելու համար, թե ճնշման ներքո ամեն ինչ կընթանա իշխանության սցենարով : Անի Սահակյան

դիտվել է 71 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am