Ովքեր են Երևանի նոր թաղապետերը և ինչով են հայտնի. թատրոն ու մութ պատմություններ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկվանից Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը վարչական շրջանների ղեկավարներ է նշանակում։ Նախօրեին նշանակվել են Կենտրոնի, Էրեբունու եւ Նուբարաշենի ղեկավարները։ Կենտրոնում՝ Վիկտոր Մնացականյանը՝ գորգերի թանգարանի հիմնադիրը, նախկին սոցապնախարար Մխիթար Մնացականյանի եղբորորդին։ Նրա հորն է պատկանում «Երեւանյան գիշերներ» ռեստորանը։ Էրեբունու ղեկավար է նշանակվել Երեւանի նախկին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանի որդին։ Ինքը՝ Սուրեն Աբրահամյանը, իսկական թատրոն խաղաց․ երբ նշանակման հրամանն արձակվելուց հետո՝ մինչ հրապարակվելը, զանգահարեցինք նրան՝ ճշտելու, ձեւացրեց, թե անտեղյակ է, եւ անգամ «մաղարիչ» խոստացավ, «եթե դա ճիշտ է»։ Նրա որդին՝ Արման Աբրահամյանը, երկար տարիներ աշխատել է Անվտանգության ծառայությունում, նախկին իշխանությունների օրոք՝ 2008-ի մարտի 1-ից հետո ազատվել է աշխատանքից, ապա 2018-ի ապրիլյան հեղափոխությունից հետո վերականգնվել, իսկ հիմա՝ 4 ամիս անց էլ, նոր թռիչք կատարեց՝ նշանակվելով Էրեբունի վարչական շրջանի ղեկավար։ Նուբարաշենի ղեկավար է նշանակվել Թելման Թադեւոսյանը։ Այսօր-վաղը կլինեն Մալաթիա-Սեբաստիա եւ Արաբկիր վարչական շրջանների ղեկավարների հրամանները։ Երեկ փոխքաղաքապետն ասել էր, որ 5 ղեկավար է փոխվելու։ Ըստ լուրերի՝ Մալաթիայում կնշանակվի Դավիթ Կարապետյանը, իսկ Արաբկիրում՝ 42-ամյա Արշակ Օրդուխանյանը՝ «Քաղպայմանագրի» Արաբկիրի կառույցի ղեկավարը, ով կազմակերպել է քաղաքապետի ընտրությունները։ Նրա մասին շատ սուղ տեղեկատվություն կա․ երկար ժամանակ ապրել է արտերկրում՝ Իսպանիայում եւ Հունաստանում, Իսպանիայում ինչ-որ մութ քրեական պատմությունների մեջ է ներգրավված եղել։ 2014 թվականին նրան մեծ տարածք են տրամադրել՝ 5 հազար քմ-ից ավելի՝ Երեւանյան լճի մերձակայքում հանգստյան գոտի կառուցելու համար։ Սակայն, ըստ ամենայնի, պրոյեկտը գլուխ չի եկել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am