Մարուքյանը դիմել է Փաշինյանին. առաջարկել է հրատապ քննարկել

Քիչ առաջ գրությամբ դիմել եմ վարչապետին՝ աջ ղեկով ավտոմեքենաների սեփականատերերից ստացված դիմումի կապակցությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ Պատգամավորի ֆեյսբուքյան գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։ «Ինչպես շատերդ տեղեկացված եք, հոկտեմբերին ուժի մեջ մտած օրենքի պատճառով նրանք չեն կարողանում մաքսազերծել իրենց կողմից Հայաստան բերված աջ ղեկով մեքենաները: Ընդ որում, այդ խնդրին են բախվել կամ շուտով բախվելու են մոտ 2.500 քաղաքացի, իսկ Բագրատաշենի անցակետում այժմ 150-ից ավելի մեքենա է կուտակվել, որոնց սեփականատերերը չեն կարողանում մաքսազերծում կատարել: Ընդ որում, չմաքսազերծման յուրաքանչյուր օրվա համար կուտակվում է 10.000-ական դրամ տուժանք: Մյուս կողմից, փորձելով լուծում գտնել, որոշ քաղաքացիներ փորձում են Վրաստանի տարածքում աջ ղեկը փոխել ձախի, սակայն մեծ պահանջարկի հետևանքով այդ ծառայության գինը կրկնակի աճել է, իսկ սեղմ ժամկետում նման փոփոխությունները կատարելու հետևանքով մեծապես տուժում է մեքենայի տեխնիկական անվտանգությունը, այսինքն՝ նաև երկրում երթևեկության անվտանգությունը: Նշված օրենքն ընդունվել է նախորդ կառավարության օրոք և հիմնավորվել ոչ միանշանակ վիճակագրական տվյալներով: Կարծում եմ այն լուրջ վերանայման կարիք ունի, քանի որ աջ ղեկով մեքենաները մի կողմից բավականին մատչելի են, մյուս կողմից հիմնականում շատ լավ պահպանված, և դրանք հազարավոր քաղաքացիների ու նրանց ընտանիքների համար եկամտի հիմնական աղբյուր են հանդիսանում: Այսպիսով, առաջարկել եմ հրատապ քննարկման դնել աջ ղեկով ավտոմեքենաների մաքսազերծման հարցն ու խնդրի լուծման տարբերակները: Սպասում եմ արձագանքի»:

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am