Կապանը՝ Փաշինյանի հաղթանակ

Հոկտեմբերի 21-ին Կապանի խոշորացված համայնքի ղեկավարի ընտրություններ էին: Երեք օր առաջ Կապանում Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո Փաշինյանի թիմի ներկայացուցիչը պարտվել է: Կապան քաղաքի ընտրատեղամասերի տվյալներով առաջատար թեկնածուն ձայների հաշվարկով անկուսակցական Գևորգ Փարսյանն է։ Գևորգ Փարսյանի տեղեկացմամբ՝ Նարեկ Բաբայանը ստացել է 8076, Էդգար Հովհաննիսյանը՝ 277, ինքը՝ 10021 քվե: Հիշեցնենք, որ առաջադրվել էր համայնքապետի ղեկավարի 3 թեկնածու. ՔՊ-ական Նարեկ Բաբայանը և անկուսակցականներ՝ Էդգար Հովհաննիսյանն ու Գևորգ Փարսյանը: Իհարկե, Փաշինյանի թիմը սա ներկայացնելու է որպես ժողովրդավարության հաղթանակ, այն առումով, որ ընտրությունները չեն կեղծվել, դրանք արդար են եղել, այսինքն, Հայաստանում այնպիսի մթնոլորտ է, որ անգամ Փաշինյանի թիմակիցը կարող է պարտվել: Այո՛, դա այդպես է՝ ազատ ընտրություններ անցկացնելն, ինքնին դրական փաստ է Հայաստանի զարգացման համար: Երեկվանից սոցիալական ցանցերում, որոշ կայքերում մեկնաբանություններ են շրջանառվում, թե Փաշինյանը պարտվել է Կապանում: Փաշինյանի պաշտպանած թեկնածուն, այո՛, փաստացի պարտվել է՝ չնայած այն հանգամանքին, որ օրեր առաջ Փաշինյանը հանրահավաք էր անցկացրել Կապանում և կոչ արել քվեարկել ՔՊ-ի թեկնածուին: Բայց կա մի շատ ավելի կարևոր հանգամանք: Սյունիքի մարզը ինչ-որ առումով միշտ «մարմնավորվել» է իշխանական վերնախավի ներկայացուցիչների հաստատած կարգերը՝ բոլոր բացասական երևույթներով հանդերձ: Թվում էր, որ երբեք  Սյունիքի մարզի որևէ քաղաքում չի կարող չհաղթել իշխանական թեկնածուն: Մինչդեռ ՔՊ-ի թեկնածուն՝ Նարեկ Բաբայանը, ստացել է 8076, թերևս, դրա պատճառն այն է, որ նա ընդամենը Փաշինյանի թիմի աջակցությունն է վայել: Ըստ կապանցիների՝ ՔՊ-ական Նարեկ Բաբայանի հաղթելու շանսերը թույլ են եղել ի սկզբանե, իսկ հաղթանակ տարած Գևորգ Փարսյանը վայելել է կապանցիների համակրանքը և նրա հաղթանակն ամենևին էլ անակնկալ չէ կապանցիների համար: Այսինքն, հանուն արդարության պետք է արձանագրել Կապանում քվեարկության արդյունքը ազդակ է այն մասին, որ Կապանում չի գործել ուժը, տեղի է ունեցել ազատ ընտրություն, և նույնիսկ  Փաշինյանի «թավշյա հեղափոխությունից» հինգ ամիս անց կապանցիներն ազատորեն ձայն են տվել իրենց նախընտրած անկուսակցական թեկնածուին: Անկախ ամեն ինչից, թե ինչպես իրեն կդրսևորի Փաշինյանի կառավարությունն ապագայում, Սյունիքի մարզում և այլուր, Հայաստանի զարգացման տեսանկյունից Կապանի ընտրությունները լուրջ հիմք են արձանագրելու, որ Հայաստանում ազատ ընտրություններ անցկացնելու ինստիտուտն է կայանում, ինչը չափազանց կարևոր ու անհրաժեշտ էր Հայաստանին: Այս տեսանկյունից՝ Կապանի քվեարկության արդյունքները Փաշինյանի հաղթանակ կարելի է համարել: Թամար Բագրատունի

դիտվել է 120 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am