«ՀՀԿ-ից ով աթոռակռիվ էր տալիս՝ արդեն վաղուց Նիկոլ Փաշինյանի ջատագովն է դարձել». Էդուարդ Շարմազանովը՝ Ալեն Սիմոնյանին

Նոր Ընտրական օրենսգրքի երեկ տապալված քվեարկության պատճառների մասին այսօր ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը 1in.am-ի հետ զրույցում մասնավորապես նշել է, որ գործադիրը որևէ մեղք չունի կատարվածում, և ինքն Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոննիսյանին խորհորդ է տալիս «դանդաղ շտապել»։ Հիշեցնենք, որ երեկ վերջինս ԸՕ-ի քվեարկության տապալման մեջ մասնավորապես մեղադրել էր նաև Նիկոլ Փաշինյանին՝ շեշտելով, որ, եթե ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու դեկտեմբերյան օրակարգը վերջինս օրակարգ չբերեր, նոր Ընտրական օրենսգիրքը կընդունվեր։ Լրագրողի այն հարցին, թե ՀՀԿ-ի՝ երեկ հնչեցրած քննադատությունների մեջ արդյո՞ք ռացիոնալության հատիկ չկար, Ալեն Սիմոնյանը ժխտական պատասխան է տվել՝ մասնավորապես նշելով. «Ես մեղադրում եմ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին աթոռակռվի, աթոռը պահելու համար։ Ի դեպ, Հանրապետական կուսակցության բարձրաստիճան ղեկավարներն ինձ հետ նաև զրույցում խնդրել և փորձել են գոնե մեկ ամիս ավելի իրենց աթոռը պահել»։ Այս պնդման վերաբերյալ 168.am-ը պարզաբանում խնդրեց ԱԺ փոխխոսնակ, Հանրապետական կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովից։ Վերջինս մասնավորապես նշեց, որ ինքը չգիտի, թե իրականում ով է աթոռակռիվ տալիս, բայց Հանրապետական կուսակցությունը հաստատ չի տալիս։ «ՀՀԿ-ից ով աթոռակռիվ էր տալիս՝ արդեն վաղուց Նիկոլ Փաշինյանի ջատագովն է դարձել։ Եվ, բացի այդ, շուտով շատ ուշադիր կհետևենք «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակին և կտեսնենք՝ ո՞վ էր տալիս աթոռակռիվ և ո՞վ՝ չէ»,- մեզ հետ զրույցում, ի պատասխան՝ ասաց Էդուարդ Շարազանովը։ Նա հավելեց նաև, որ ժամանակը շատ կարճ ժամանակամիջոցում ցույց կտա, թե ով է տալիս պետության շահի պաշտպանության կռիվ, և ով՝ աթոռակռիվ, և, որ ամեն ինչ պատմությունն ու ժամանակն իրենց տեղն են դնելու՝ հընթացս նաև Ալեն Սիմոնյանին խորհուրդ տալով չշտապել կամ դանդաղ շտապել։

դիտվել է 74 անգամ
Լրահոս
37-ամյա տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է Վրաստանում տարածվել է RSV վիրուսը. հոսպիտալացման դեպերը աճել են Բելառուսը չեղյալ է հայտարարել Կրասնոդարը կհաղթահարի Սպերցյանի կորուստը, սարսափելի ոչինչ չկա․ Մոստովոյ Կիրանցի դպրոցը այդպես էլ միջնակարգ չդարձրին. Ոսկան Սարգսյան Իշխանության լինելությունը հղի է ավելի դաժան ու կործանարար պատերազմով․ Հասրաթյան Նիժնեկամսկի քիմիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել, կան զոհեր Խոշոր հրդեհ է տեղի ունեցել Նորք Մարաշում․ կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի կմ-ից Փաշինյանին չի հաջողվում ստանալ «մեկ ճակատ», ինչը նա դիտում է առավել խնդրահարույց․ ընդդիմության առաջատար ուժերին պետք է մնալ իրենց հունի մեջ․ Հակոբ Բադալյան Թրամփն արդեն վարկաբեկված բրենդ է, «Թրամփի ուղին»՝ նույնպես․ քաղաքագետ «Արմավիր» ՔԿՀ-ի բուժանձնակազմի համակարգային անգործությունը կյանքեր է վտանգում. հայտարարություն Ռուսական տանկերը բեռնաթափվել է Կուբայի նավահանգստում Իրանի հարվածը աշխարհի ամենամեծ նավթատարին տեղի է ունեցել ԱՄՆ-ի նախագահի սպառնալիքից հետո․ իրանագետ Դպրոցականներից հարգանք են պահանջում նրանք, որ եկեղեցում հարգանք չեն դրսևորել հավատացյալների նկատմամբ Սերո Խանզադյան փողոցի մի քանի տներում բռնկված հրդեհը մարվել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդը գտնվում է Իրանում. Ռուսաստանի դեսպան Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Սիսիան ավտոճանապարհին ձյուն է տեղում Դատարանը խուսափել է որևէ կերպ հարցին լուծում տալուց․ Արամ Վարդևանյան Եվս մեկ իրանցի գեներալ է սպանվել, զոհվել են նաև ընտանիքի անդամները «Սա Նիկոլի ասած՝ Մացոն է, ով ժամանակին դատում էր Նիկոլին»․ Նաիրա Զոհրաբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am