Վարչապետի թեկնածու առաջադրելու հարցում ՀՀԿ-ն անակնկալ ունի՞ (video)

«Մեր խմբակցությունը կողմ չէ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ ներկայացված փոփոխություններին:  Դրա հիմքում ընկած են մի շարք պատճառներ,   հիմնականը  հապճեպությունն է, որով այս փոփոխությունները ներկայացվել են։ Թե՛ Վենետիկի հանձնաժողովի, թե՛ ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի եզրակացությունները այս հարցի կապակցությամբ չկան։ Փաստենք, որ առաջին անգամ նրանք Ընտրական օրենսգրքի վերաբերյալ չեն ներկայացրել տեսակետ»,-ԱԺ-ում լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։ «գնահատական է տվել փոփոխությունների բնույթին, որտեղ բառացիորեն նշված է խոշոր փոփոխությունների մասին։   Կան փոփոխություններ, որոնք էական բնույթի են կամ խոշոր փոփոխություններ են եւ կան այնպիսիք, որոն ոչ էական են։ Խոշոր փոփոխությունների հետ կապված հանձնաժողովի դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը՝ դրանք պիտի կատարվեն այնպիսի ժամանակահատվածում, որպեսզի քաղաքական ուժերը ժամանակ ունենան ու դրա համար այդ մեկ տարին անընդհատ նշվում է։ Անկեղծ ասեմ, որ ես բացարձակապես չէի ակնկալում, որ որեւէ մեկի կամ որեւէ երկրի կամ անձի կամ որեւէ քաղաքական ուժի համար Վենետիկի հանձնաժողովը կփոխի 47 անդամ-պետությունների համար տարիներ շարունակ ընտրությունների համար մշակած մոտեցումը։ Սա նորմալ է»,- անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությանը՝ ասաց Հովհաննիսյանը: Անդրադառալով ԱԺ արտահերթ ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցությանը, նշեց, որ իր անձնական դիրքորոշումը ոչ թե ինչ-որ ցանկությունների հանրագումար է, այլ մի շարք գործոնների հավասարակշռում ու դրա հիման վրա դիրքորոշման ձեւավորում։ Վարչապետի թեկնածու առաջադրելու հարցում ՀՀԿ-ն որեւէ անակնկալ չի պատրաստվում մատուցել,  հարցին ի պատասխան ասաց Արփինե Հովհաննիսյանը։ Դիտարկմանը, թե արդյոք անհրաժեշտ է հրավիրել նիստ այն դեպքում, երբ ոչ մի խմբակցություն թեկնածու չի առաջադրում՝ Հովհաննիսյանը նշեց. «Նիստ պետք է գումարվի ցանկացած դեպքում։ Սա իրավունքի ուժով գումարվող հատուկ նիստ է, որը պետք է հրավիրվի։ Մնացած ձեւակերպումների հետ կապված՝ այս պահին չեմ ուզում որպես ՀՀԿ ներկայացուցիչ՝ ինչ-որ վերաբերմունք կանխորոշել»,- նշեց Հովհաննիսյանը։

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am