Արսեն Քարամյան. Ինձ համար շոկային էր «Վերածնունդ» ծրագրի վերաբերյալ որոշումը

«Վերածնունդ» երիտասարդական ավան կառուցելու ծրագրի շահառու երիտասարդ մասնագետները հիմա մի նամակ են պատրաստում՝ ուղղված վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։ Panorama.am-ի հետ զրույցում շահառուներից մեկը, ով փոփոխությունների հետևանքով այդ ծրագրի շրջանակում հնարավոր է բնակարան չունենա, ասաց, պատրաստվում են խնդրի մասին մանրամասն իրազեկել Փաշինյանին՝ ակնկալիքով, որ նա  ինչ-որ կերպ լուծում կտա։ Հիշեցնենք, որ  «Մատչելի բնակարան՝ երիտասարդ մասնագետներին» ծրագրի պայմանները փոխվել են: Որոշվել է՝  Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան 44 հասցեում կառուցվող «Վերածնունդ» երիտասարդական ավանի բնակարանների շահառուներին հիփոթեքային վարկեր հնարավոր է տրամադրել միայն «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակում։ Նոր որոշման հետևանքով, շահառուների մի մասը դուրս է մղվում ծրագրից, քանի որ չի համապատասխանում նոր պայմաններին։ Կառավարության ղեկավարի պաշտոնակատարից լրագրողները երեկ հետաքրքրվել էին՝ ինչո՞ւ են փոխվել պայմանները, ապա նկատել՝ անարդար  բան է եղել։ «Վրդովվելու անհրաժեշտություն չկա, եթե անարդար է, կնայենք, կշտկենք, կուղղենք»,-ասել էր Փաշինյանը։ «ԵՊՀ շրջանավարտների միավորման» նախագահ Արսեն Քարամյանից Panorama.am-ը փորձեց պարզել, թե ինչու է նման որոշում կայացվել, շահառուների ո˚ր մասն է զգալու որոշման հետևանքները։ ՀԿ նախագահն ասաց՝ այդ որոշումն իր համար անսպասելի էր ու շոկային։ «Միայն ինձ համար չէ, որ  անսպասելի որոշում էր։ Սա ուղղակի շոկային էր։ Կարծում եմ, որ ինչ-որ պատճառ է եղել նման որոշում ընդունելու համար։ Եթե որոշում է կայացվել, պետք է հստակորեն ցույց տրվի, թե որն է եղել այդ որոշման պատճառը։ Գուցե այնքան օբյեկտիվ պատճառ է, որ որևէ մեկը բարոյական ու այլ առումներով որևէ բան ասելու իրավունք չունի»,-ասաց նա։ Ա. Քարամյանի հաշվարկով, փոփոխությունը կշոշափի շահառուների 30-40 տոկոսի շահերը։ Հետաքրքրվեցինք, Փաշինյանի հայտարարությունից հետո  որևէ փոփոխության հնարավորություն կա՞։ «Ես անկեղծորեն ուզում եմ հավատալ, որ պարոն Փաշինյանը խնդրի մեջ ձեռնամուխ կլինի։ Մենք ընդհանուր հայրենիք ունենք, մեր երիտասարդներն են, իմ ու քո չկա, այսպես ասած։ Վստահ եմ, որ լուծումը կլինի համենայն դեպս այնպիսին, որ մարդկանց կբավարարի»,-ասաց Քարամյանը։ Հարցին՝ արդյո՞ք ծրագիրն իրականացնող ՀԿ-ն փորձել է կառավարությունից ճշտել նման որոշման պատճառը, Քարամյանը պատասխանեց, վերաֆինանսավորման ու դրամավարկային քաղաքականությունը վարում է ԿԲ-ն, հարցն այնքան էլ կառավարության խնդիր չէ, կառավարությունը կարող է հորդորել կամ առաջարկել որևէ այլ լուծում գտնելու համար։ «Այո, մենք հույս ունենք, որ վարչապետն իր բազմազբաղ առօրյայից ժամանակ կհատկացնի որոշակի ուղղորդումներ կամ առաջարկնել ներկայացնելու համար։ Սպասում ենք, հույս ունենք, պատրաստ ենք քննարկումների մեր բոլոր գործընկերների հետ։ Ես վստահ ասում եմ՝ որևէ քաղաքական խնդիր չկա, ֆինանսատնտեսական ինչ-որ խնդիրներ կարող են լինել, բայց վստահ եմ, որ ցանկացած խնդիր ունի լուծում, եթե ոչ 100 տոկոսանոց, ապա գոնե միջանկյալ, որը բոլոր կողմերին էլ կգոհացնի, կբավարարի»,-նշեց նա։ Հիշեցնենք,  որ ծրագրի շրջանակում նախատեսվում է Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյանի փողոցին հարակից 6.57 հա մակերեսով հողամասում (Դալմայի այգիներում) կառուցել ժամանակակից ճարտարապետական լուծումներով «Վերածնունդ» երիտասարդական ավանը: Նախատեսված էր, որ երիտասարդական ավանում, ընդհանուր առմամբ կկառուցվեն մոտ 1170 բնակարաններ, ստորգետնյա ավտոկայանատեղեր, հասարակական նշանակության տարածքներ (խանութներ, կենցաղ-սպասարկման օբյեկտներ): Ավանն ունենալու է ժամանակակից արտաքին լուսավորություն, ամբողջությամբ բարեկարգված տարածք, ստեղծվելու են նոր կոմունիկացիոն համակարգեր, կառուցվելու են մանկական խաղահրապարակներ, մինի ֆուտբոլի դաշտ և կանաչապատ հանգստի գոտիներ:

դիտվել է 584 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am