Այդ նորածին տղաներին ապագա զինվոր համարողները հատկապես են պարտավոր օգնել

Քիչ առաջ կարդացի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի պարզաբանումը այս հարցի շուրջ: Մոր և մանուկների շահերից բխող հենց այն մոտեցումն էր, ինչի հույսը փայփայում էինք: Իր տեղում գտնվող, ընտիր նախարար, կեցցեք... Մասիսցի դեռատի մոր և նրա նորածին երկվորյակների պատմությունը ինձ հիշերեց Գի դը Մոպասանի ՙՌոզալի Պրյուդան՚ նովելը: Ռոզալին մանկասպան մայր է, և նրան դատում են: Հավերժական պատմություն է՝ աղախին է եղել, մի գեղեցիկ երիտասարդ նրան գայթակղել է և ապա ծլկել: Դատարանը, սակայն, այս կրկնվող պատմության մեջ տարօրինակություններ է նկատում՝ Ռոզալիի սենյակում գտնված մանկական հագուստը, խանձարուրները՝ խնամքով կարված ու գործած մեղադրյալի ձեռքով, այսինքն՝ ակնհայտ ապացույցներ, որ նա սպասել է երեխայի ծնվելուն... Ռոզալին համառորեն թաքցնում է երեխայի հոր անունը, սակայն ի վերջո հայտարարում է, որ նա տանտիրոջ զինվորական ազգականն է, որն, ահա, այսպիսի սիրառատ արձակուրդ էր անցկացրել... Ռոզալին արցունքներից խեղդվելով պատմում է, թե ինչպես է ծննդաբերել, հետո ինչպես է խեղդել և ապա այգում թաղել փոքրիկին... Ֆրանսիական դատարանը փորձում է հասկանալ իր սխալ սիրո համար պատասխան տվող և մեն- մենակ մնացած մորը, երբ իմանում է, որ մանկան ծնունդին քնքշանքով պատրաստված և իր հաշվարկով երեխային պահելու ելք գտած կինը իրեն կորցրել է , քանի որ որոշ ժամանակ անց ծնվել է ... երկրորդ բալիկը: Վերապատմելը այնքան էլ ճիշտ չէ՝ արժե կարդալ: Հիմա դառնալով մասիսցի դեռատի մորը՝ արժե, որ 19-րդ դարի ֆրանսիական դատարանի և հասարակության չափ բարեսրտություն ունենանք , մանավանդ որ նա չի ազատվել, չի սպանել իր փոքրիկներին... Եվ եթե 19-րդ դարի Ֆրանսիայում այդ կնոջն արդարացրել են, մենք կարող ենք փրկել այդ մորն ու իր զույգ բալիկներին՝ պահանջելով պետական հոգածություն: Ակնկալելով նաև նրանց օգնելու՝ հասարակության բարի կամքը: Չէի ուզենա դա շեշտել, բայց ասեմ՝ այդ նորածին տղաներին ապագա զինվոր համարողները հատկապես են պարտավոր օգնել: Չէի ուզենա, որովհետև նույնկերպ պարտավոր կլինեին օգնել նաև, եթե նորածինները աղջիկ լինեին: Եվ արդեն կարևոր չի լինի քննարկել, թե ովքեր են մեղավոր՝ իքս տղամարդը, մերձավորները, հասարակությունը, ավանդույթները, հոգեբանական և սոցիալական վիճակը... Կարևոր կլինի այն, թե ովքեր կփրկեն մի մոլորված ջահել մայրիկի, որ նա որբության չդատապարտի իր երկու բալիկներին:

դիտվել է 108 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am