Փետրվարի 31-ին ընդառաջ

Մեր երկրում իրավիճակ է փոխվել: Նախկինում փետրվար ամիսն ուներ 28 օր և երբեմն ձգում էր մինչև 29-ի: Հեղափոխությունից հետո փետրվարն արդեն 31-օրանի է: Հարցրեք «սրտակեր» ՏԿՏՏ նախարար Հակոբ Արշակյանին, կասի: Նախկինում երբ թիվ մեկ իշխանավորը մեկնում էր արտասահման, չէինք իմանում, թե ինչո՞ւ է գնացել, ի՞նչ արդյունքներ է արձանագրել այդ մեկնումը, ո՞ւմ հետ է գնացել և ինչքա՞ն է դա նստել հարկատուներիս վրա: Հիմա էլ չենք իմանում, բայց փոխարենը հիանում ենք «սելֆիներով»: Նախկինում Երևանը չգիտեմինչական էր, բայց հիմա հայկական է: Դերասան Հայկոն է այդպես կարծում: Նախկինում Հունանը Պողոսյան էր (դրանից առաջ՝ Ավետիսյան), իսկ հիմա՝ Պողոս առաքյալի հետնորդ: Ի դեպ, եթե կրոնական բառապաշարը պետք է քաղաքական կյանքի բաղկացուցիչ մաս կազմեր, ապա ինչո՞ւ հեռացվեց Վլադիմիր Գասպարյանը: Նա հա՛մ լավ աղոթում էր, հա՛մ լավ ցույց ցրում: Երկուսը մեկում էր: Իսկ «Նոր Հայաստանում», ինչպես հայտնի է, քաղաքական ռասիզմ չկա: Նախկինում Լֆիկը «Դուխով» օղիներ չուներ, իսկ այսօր «դուխ» չունի, որ «Դուխով» օղի չարտադրի ու չդառնա «դեկտեմբերիկ»: Առաջ բարիկադների տարբեր կողմերում էինք, հիմա էլ: Պարզապես կազմն է փոխվել ու ամեն ինչ «ափաշքյարա» է: Նախկինում Սյունիքը Լիսկայի բդեշխությունն էր, իսկ այսօր՝ նարկոբարոնների նստավայր: Նախկինում 50/50 էր, իսկ հիմա՝ 0/100: Առաջ ԿԳԲ էր, իսկ հիմա՝ ԱԱԾ –Ծը-Ծը-Ծը-Ծը-Ց... Հեղափոխությունից առաջ կուտակայինը պարտադիր էր, իսկ հիմա պարտադիրն է կուտակային: Առաջ քարոզվում էր, որ Սերժը լավն է, բայց կողքիններն են վատը: Հիմա քարոզվում է, որ կողքինները լավն են եղել (միգուցե վաղը պարզվի, որ Սերժն էլ էնպես ոչինչ): Նախկինում «ընդդիմադիր» հաճախորդներ էին, իսկ հիմա՝ «քաջալերված հպարտ պատգամավորներ»: Նախկինում առնետավազք էր, իսկ հիմա՝ շնաքայլ կամ մողեսասող: Նախկինում «օլիգարխը» օլիգարխ էր, իսկ այսօր նա խոշոր սեփականատեր է, ում մոտ թղթերով ամեն ինչ կարգին է: Բոլոր «օլիգարխներին» այդպիսին չլինելու լիցենզիա է տրամադրվել: Առաջ Օսիպյանը «սև» էր հռչակված, իսկ հիմա նա «սևերին» է ծեփում (այդպես է հրահանգված): Նախկինում նույն տարածքում պարբերաբար ասֆալտ էին փռում, որ ընտրաձայներ հավաքեին: Հիմա ձայները հավաքում են ասֆալտին փռելով: Նախկինում իշխանությունները ժողովրդին առաջարկում էին կյանքին նայել վարդագույն ակնոցներով, իսկ այսօր իշխանությունները «վարդագույն» կյանք են քարոզում՝ առանց ակնոցների հետևում թաքնվելու: Նախկինում թրաշված էին, իսկ հիմա՝ ոչ այնքան: Նախկինում Սերժը մերժված չէր, հիմա էլ: Երկրում իրավիճակ է փոխվել: Գըմփ-գըմփ-հո՛ւ: 7or.am

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am