Որևէ համագործակցության մասին խոսելն ավելորդ է. Կապանի քաղաքապետ

Տեղեկություններ տարածվեցին այսօր, որ Կապանի հաղթած քաղաքապետ Գևորգ Փարսյանին առաջարկել են անդամագրվել ՔՊ-ին: Սակայն Փարսյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հերքեց այդ լուրը, միևնույն ժամանակ, չբացառելով ակտիվ համագործակծությունը վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի թիմի հետ: «Ինձ ո՛չ ՔՊ-ն, և ոչ էլ այլ կուսակցություն դեռ չի առաջարկել անդամագրվել իրենց մոտ, ոչ էլ խոսակցություն է եղել այդ թեմայով»,- նշեց Գևորգ Փարսյանը: Մեր այն դիտարկմանը, թե հնարավո՞ր է՝ առաջիկայում անդամագրվի ՔՊ-ին, Կապանի նորընտիր քաղաքապետը բացառեց. «Համագործակցելը կհամագործակցեմ, բայց չեմ անդամագրվի: Իսկ ինչ վերաբերում է «Իմ Քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նարեկ Բաբայանի հետ հարաբերություններին, կարող եմ ասել, որ նորմալ շփման մեջ եմ, ծանոթ ենք մենք պարզապես»: Գևորգ Փարսյանը հերքեց նաև այն տեղեկությունները, թե Կապանում հաղթանակ է տարել իր հարազատների՝ նախկին իշխանության հետ ունեցած կապերի շնորհիվ: «Կապանն այնքան էլ մեծ քաղաք չէ և այստեղ բոլորը բոլորին շատ լավ ճանաչում են: Ես առաջին անգամ եմ լսում նման բան: Այստեղ կարող են լինել ընկերներ և՛ ՀՀԿ-ից, և՛ ՔՊ-ից, և՛ ՀՅԴ-ից, և՛ ԲՀԿ-ից, ամեն տեղից ու դա նորմալ է: Դա չի նշանակում քաղաքական համագործակցություն, դա ընկերություն է: Ես երբեք քաղաքականությամբ չեմ զբաղվել ու սա իմ առաջին քայլն է: Այնպես որ՝ որևէ համագործակցության մասին խոսելն ավելորդ է»,-մանրամասնեց Գևորգ Փարսյանը:

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am