Փաշինյանի թիմը, ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն անուղղակի դաշինք կնքեցին, որպեսզի մյուս բոլոր ուժերին դուրս թողնեն ապագա ԱԺ-ի կազմից

Այն, ինչ կատարվեց ԱԺ-ում ընտրական օրենսգրքի շուրջ, վկայում է մեկ բանի մասին, որ այն տարբեր պատճառներով շահավետ չէր ընդհունել ներկայիս քաղաքական դաշտի հիմնական խաղացողներին: Հաջորդաբար վերլուծենք և սկսենք ՀՀԿ-ից: Ինչո՞ւ նոր ԸՕ- ն շահավետ չէր ՀՀԿ-ին Այստեղ ամեն ինչ պարզ է, քանզի միմիայն ռեյտինգային համակարգի միջոցով է հնարավոր, որ ՀՀԿ-ն ապագա ԱԺ- ունենա որոշակի ներկայացուցչություն, և ինչքան էլ որ այս ուժը վարկաբերկած համարվի, միևնույն է, օգտագործելով ռեյտինգային համակարգը, ՀՀԿ-ն նախընտրական արշավի ընթացքում շեշտը կդնի անհատների վրա և կկարողանա որոշակի քվեների քանակ ձեռք բերել` ապագա ԱԺ-ում: Իսկ հանրության համար կհիմնավորվի, որ նոր ԸՕ ընդունելու համար ժամանակ է անհրաժետ, որից զրկեց իշխող ուժը: Ավելին, այս հիմնավորումը ըմբռնումով կընկալվի նաև «դրսում», քանզի այնտեղ էլ են հասկանում, որ նոր ԸՕ ընդհունելուց հետո, անմիջապես ընտրություններ չեն անցկացվում: Ինչո՞ւ նոր ԸՕ-ն շահավետ չէր նաև ԲՀԿ-ին Ինչքան էլ որ ԲՀԿ-ն երեկվա ԸՕ-ի չընդունման մեղքը գցի ՀՀԿ-ի վրա, բոլորի համար էլ ակնհայտ է, որ այն շահավետ չէր ընդունել նաև ԲՀԿ-ի համար: Քանզի անցած Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ ԲՀԿ-ն կորցրել է իր` նախկին իշխանությանը «այլնտրանք» լինելու դերակատարությունը: Եվ պարզ չէ, թե այսօր ո՞րն է իր այսօրվա ֆուկցիան քաղաքական դաշտում: Մինչդեռ, ռեյտինգային համակարգի միջոցով նա հույս ունի անցնել 5 տոկոսոց անցողիկ շեմը և հայտնվել ապագա ԱԺ-ում: Ինչո՞ւ նոր ԸՕ- ն շահավետ չէ նաև Փաշինյանի համար Արքուստ նոր ԸՕ ընդունելով նոր իշխանությունները մեծ հարված կարող էին հասցնել ՀՀԿ-ին և ԲՀԿ-ին` դեպի ապագա ԱԺ ճանապարհ բացելով «Լույսի» և «Սասնա Ծռերի»համար: Սակայն արդյոք դա շահավետ կլիներ Փաշինյանին: Այս նոր քաղաքական կոնֆիգուրացիայի դեպքում ԱԺ-ում «հին» ուժ չէր լինի, փոխարենը հեղափոխական էյֆորիան կարող էր կամաց - կամաց «սեփականաշնորհվել», ասենք, նույն «Սասնա Ծռերի»-ի կողմից, մանավանդ որ ցանկաված նոր «Հունան Պողոսյան» նշանակելուց հետո Փաշինյանը վարկանիշ էր կորցնելու ամբոխի մոտ, և ճիշտ հակառակը, այդ ամբոխը նոր հերոսներ էր ձեռք բերելու ի դեմս «Սասնա Ծռերի»: Հասկանալի է, որ այս հեռանկարը չի մտնում Փաշինյանի ծրագրերի մեջ: Եվ ավելի լավ է, որ ապագա ԱԺ-ում իր քաղաքական ուժի հետ, որը ակնհայտորեն մեծամասնություն է կազմելու, միասին լինեն «հին» ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն, քան` նոր ուժեր: Այս դեպքում նոր ուժը կլինի բացառապես «Իմ քայլը» դաշինքը, և բացի դրանից, ցանկացած բացթողում կարելի կլինի վերագրել «հին» ուժերի վրա, որոնք ներկայացված կլինեն ապագա ԱԺ-ում: Այնպես որ, չնայած արտաքուստ նոր ԸՕ-ի ընդումումը ձախողում է ՀՀԿ-ն, բայց դրանից օգտվելու են նաև ԲՀԿ-ն ու Փաշինյանի թիմը: zham.am Արտակ Հակոբյան

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am