Ծառուկյանը ՝ «կամիկաձեների», թե կամակատարների հույսին

Ռուբեն Գևորգյանը պատգամավոր չի լինելու, և նրա անունը չի լինելու ԲՀԿ-ի համամասնական ցուցակում։ Այս մասին հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ «Պարոն Գևորգյանը դեպուտատ չի լինելու, ասեմ իմանաք, ինքը նվիրյալ է, ինքը դրանով ապրում ա, նա իր կյանքով, գործով ապացուցել է, բոլորն էլ գիտեն։ Ես իմ «Բարգավաճի» ցանկը, մեծամասնությունը փոխելու եմ, լինելու են նորմալ, ամեն ինչ կտեսնեք»,- ասել է նա։ Հարցին` արդյոք գործարարներ լինելու են ցուցակում, Ծառուկյանը հիշեցրեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Հայաստանում այլևս օլիգարխներ չկան, կան սեփականատերեր։ «Նրանք, ովքեր ցանկություն ունեն մասնակցելու ընտրություններին, կարող են մասնակցել»: Ծառուկյանը ըստ էության գաղտնազերծեց, թե ինչ տեսք է ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններին իր կուսակցության ցուցակը։ Թեպետ վերջին ամիսներին՝ թավշյա հեղափոխությունից հետո Ծառուկյանի գործողություններից, քայլերից ու հայտարարություններից արդեն իսկ պարզ է դառնում, որ ԲՀԿ-ում եւս նոր իրավիճակ է եւ նախկին ավանդույթներն այլեւս կենսունակ գործոն չեն լինելու։ Առհասաևակ, հետհեղափոխական էյֆորիան այն աստիճանի վրա է, որ ինչպես օրերս երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր ախտորոշել՝ որեւէ բանական խոսք, տեսակետ, հնարավոր չէ տեղ հասցնել։ Այսինքն ընտրություններին գաղափարական պայքարը իսպառ բացառվում է։ Երեւանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին նաեւ, որ կենսունակ չեն նաեւ միլիոնավոր ներդրումների մասին խոստումները, հետեւաբար այլ ելք չի մնում, քան ընտրացուցակը ձեւավորել նոր իրողություններին համարժեք։ Իսկ դա նշանակում է կազմել ցուցակ, որը ծայրից ծայր կլինի Նիկոլ Փաշինյանի ճաշակով եւ նրա հավանությանն արժանացած։ Որքան էլ լինեն պնդումներ, թե դեկտեմբերի ընտրություններն անցնելու են ոչ հին ու բարի մեթոդներով, իրականությունը բոլորովին այլ բան է լինելու եւ այդ իրականությունը երեւան ելավ ավագանու արտահերթ ընտրություններին՝ չմաքրված ընտրացուցակներ, զինվորականների քվեարկություն, այսպես կոչված՝ իններորդ ձեւի անձնագրերով քվեարկություն եւ այլ սողանցքներ, որոնց կիրառումը կարող է որոշիչ դառնալ ընտրությունների արդյուքների վրա։ Պարզ ասած՝ Նիկոլ Փաշինյանի հայեցողությամբ է որոշվելու ընտրություններին մասնակցող ուժերի ճակատագրերը՝ ովքեր կանցնեն, ովքեր դուրս կմնան։ Այս առումով մի կողմից Ծառուկյանի որոշումը՝ բոլորովին նոր ցուցակ ունենալու մասին, ստեղծված իրավիճակում միակ խելամիտ որոշումն է, որը, ըստ ամենայնի, ենթադրելու է կամակատարների հավաքածու, որոնք ղեկավարվելու են ոչ միայն Ծառուկյանի, այլեւ Փաշինյանի կողմից եւ ֆորս-մաժորային իրավիճակներ չեն ստեղծելու խորհրդարանում։ Սակայն մյուս կողմից էյֆորիկ այս մթնոլորտը ինչ-որ պահի նահանջելու է, քծնանքի ու հաճոյանալու շքերթն ավարտվելու է ու գալու է քաղաքական նոր իրավիճակ, որտեղ միգուցե քաղաքական կամիկաձեների կարիք առաջանա։ Այս առումով Ծառուկյանը կհայտնվի բարդ իրավիճակում։ Եւ ուրեմն, կամ պետք է նա այս ընտրություններին կտրուկ մարտավարական փոփոխության գնա՝ ասել կուզի՝ ընդդիմանա գործող իշխանությանը եւ համապատասխան կամիկաձեների ցուցակով ներկայանա, ինչը խիստ կասկածելի է, կամ էլ գնա դանդաղ ինքնասպանության ճանապարհով։ Անի Սահակյան

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am