Արա Բաբլոյանը Տիգրան Ուրիխանյանին ներկայացրեց,թե որտեղ էր ավանտյուրան

Ազգային ժողովի   նիստի մեկնարկին  ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն իր ելույթի ժամանակ անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը՝ կամ չունի¸ թե դեկտեմբերին կայանալիք ընտրությունները որ ԸՕ-ով տեղի կունենան: «Զարմանալի է¸ որ մեր ՔՊ-ի հարգարժան գործընկերները վարչապետի գլխավորությամբ¸ երեկ հայտարարում են¸ թե Ազգային ժողովը պետք է որոշի¸ որ ԸՕ-ով գնալ ընտրությունների¸ իրենց համար միևնույն է¸ իրենք անցողիկ են: Խնդրում եմ բևեռեք ձեր ուշադրությունն այն հանգամանքի վրա¸ որ պետք է անցողիկ հնարավորություններ ստեղծել ընդհանրապես երկրում բոլորի համար հավասարապես¸ ոչ միայն ՔՊ-ի համար: Դա հնարավորություն է Հանրապետական կուսակցության համար նորից հայտնվել խորհրդարանում: Հանրապետականի պատգամավորներ էին¸ որոնք հանկարծակի դարձան հեղափոխական¸ գնում են իշխանության դռների առջև երդումներ են կազմակերպում իրենց համար այլևս՝ հեղափոխության նվիրյալների կերպարներով¸ և մեր թիկունքի հետևից նորից ռեյտինգայինով¸ նորից նախկին ընտրակարգով ճողոպրելու խորհրդարան»¸ - ասաց նա: Տիգրան Ուրիխանյանը նշեց նաև¸ որ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղյակ էր թե որ պատգամավորը որտեղ էր և ինչու չներկայացան ԸՕ քվեարկությանը¸ կոչ անելով ՔՊ ներկայացուցիչներին օգնել ժողովրդին: Արա Բաբլոյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց¸ թե որտեղ է եղել ավանտյուրան.«Պարոն Ուրիխանյան¸ դուք հիմա ցանկանում եք¸ որ ես հիմա պատասխանեմ այն՝ ինչը իրականությունն է: Շատ լավ: Այն ժամանակ կցանկանայի¸ որպեսզի ոչ միայն Ազգային ժողովը¸ այլև ամբողջ մեր բնակչությունը գնահատեր ավանտյուրան որտեղ է: Նախ¸ որպես ԱԺ նախագահ¸ ես տվեցի բոլոր հնարավորությունները¸ որպեսզի այն մարդիկ և այն խմբակցությունները¸ որոնք հայտարարել էին¸ որ կաջակցեն արտահերթ ընտրությունների պատշաճ անցկացնելու առումով ունենաին հնարավորություն գաին այս դահլիճ և մասնակցեին օրենքի քննարկմանն ու քվեարկությանը: Ունենալով 69 մարդ¸ որոնք հայտարարել էին իրենց համաձայնությունն աջակցելու¸ այստեղ մասնակցեցին 57-ը այն էլ իմ կողմից տրված լրացուցիչ ժամի հաշվին»:

դիտվել է 105 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am