Ազնիվ խոսք, չեմ չափազանցնում. զանգ անծանոթ համարից՝ կանացի ձայն...

Ազնիվ խոսք, չեմ չափազանցնում։ 9։46։ Զանգ 011544032 անծանոթ համարից։ Կանացի ձայն. - Բարև Ձեզ - Բարև Ձեզ - «Հաշտարարության Ազգային Մարմին» ՍՊԸ-ից է, չէ՞։ - Ոչ, սխալվել եք։ - Ինչպես թե։ Հարկային տեսչությունից է։ Ձեր համարն է նշված։ - Ուրեմն սխալմունք է։ - Ներողություն - Հաջողություն։ 9։53։ Զանգ 011544032 նույն, արդեն ծանոթ համարից։ Կանացի ձայն. - Բարև Ձեզ - Բարև Ձեզ, բայց մենք քիչ առաջ չենք զրուցե՞լ ինչ-որ ազգային մարմնի հարցով։ - Ոչ, մեր հեռախոսը կոմուտատորային է, տարբեր աշխատողներ են օգտվում։ - Շատ լավ։ Ուրեմն լսում եմ Ձեզ։ - «Գազի սպասարկման ծառայությունների միավորում» ՍՊԸ-ից է, չէ՞։ - Ոչ, հարգելիս, սխալվել եք արդեն երկրորդ անգամ։ Ես այդ ՍՊԸ-ի գոյության մասին Ձեզնից եմ իմանում։ - Ինչպես թե։ Հարկային... - Գիտեմ որտեղից եք։ Գիտեմ, որ իմ համարն է նշված։ Բայց ազնիվ պիոներական՝ ես այդ կոմպանիայի հետ ոչ մի կապ չունեմ։ - Ուրեմն սխալմունք է երևի։ - Իհարկե սխալմունք է։ Խնդրում եմ ստուգել Ձեր տվյալների բազան։ - Ներողություն։ - Հաջողություն։ 10։14։ Զանգ 011544031, անծանոթ, բայց կասկածելիորեն մեկ այլ համար հիշեցնող համարից։ Տղամարդու ձայն. - Բարև Ձեզ - Ողջունում եմ հայրենի Հարկային տեսչությանը! - [կարճ պաուզայից հետո] «Արայիկ» ՍՊԸ-ի տնօրենի հե՞տ եմ խոսում։ - Ոչ։ Ավելին, ես ոչ մի առնչություն չունեմ ոչ «Գազի սպասարկման ծառայությունների միավորում», ոչ էլ «ինչ-որ ազգային մարմին» ՍՊԸ-ների կամ որևէ այլ ՍՊԸ-ի, ՓԲԸ-ի կամ որևէ այլ առևտրային կազմակերպության հետ։ - [նորից պաուզայից հետո] Բայց մեր բազայում ախր Ձեր... - Անկեղծորեն հավատում եմ, որ իմ համարն է նշված։ Բայց վստահեցնում եմ Ձեզ, որ դա սխալմունք է։ Խնդրում եմ քննարկել Ձեր ցանցային մասնագետի հետ։ - [ավելի երկար պաուզայից հետո. լսվում է ստեղնաշարի տկտկոց] Գիտե՞ք, Ձեր հեռախոսահամարը նշված է նաև Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի տակ։ - Չեմ զարմանում։ - Ներողություն, կստուգենք։ - Հաջողություն։ Էպիլոգ։ (1) Վարչապետը վստահաբար սխալվում էր, որ Հայաստանում օլիգարխներ չկան։ (2) Ընտրական օրենսգրքի տապալման հետ, ազնիվ խոսք, ոչ մի կապ չունեմ։ Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 75 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am