ՀՀԿ-ի «կարապի երգը»

Ազգային ժողովի արտահերթ նիստին ՀՀԿ-ն կենաց-մահու պայքար է մղում՝ ցանկացած գնով տապալելու Ընտրական օրենսգրքի նախագիծը։ ՀՀԿ-ն պատճառաբանում է, թե չի կարելի նման հրատապ ռեժիմով անցկացնել նախագիծը: Կառավարությունը սկզբում առաջարկում էր նախագիծը քննարկել և ընդունել 24 ժամվա ընթացքում,ինչն էլ առաջադրեց պատգամավորներից շատերի, մասնավորապես ՀՀԿ-ականների վրդովմունքը։ Նախագծի հիմնական զեկուցող Արտակ Զեյնալյանը փորձեց թուլացնել իրավիճակը՝ ասելով, որ կառավարության հետ կբանակցեն ու չի բացառվում 72 ժամվա ռեժիմով անցկացնեն։ «Ծառուկյան» խմբակցությունը օգտվելով իր իրավունքից, խորհրդարանից 20 րոպե ընդմիջում խնդրեց, որպեսզի կառավարության հետ հստակեցվեն ժամկետները , սակայն 72-ժամվա ռեժիմը չընդունվեց՝ կողմ քվեարկեց ընդամենը 44 պատգամավոր: Դաշնակցությունը խմբակցությունը ձեռնպահ էր: Քվեարկության նման ելքը անակնկալ էր նիստը վարող ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի համար, և վերջինն առաջարկեց առաջին ընթերցմամբ օրինագիծը քննարկել, քվեարկել և հետո միայն հասկանալ՝ ինչ է պահանջում օրենքն ստեղծված իրավիճակում: Արա Բաբլոյանը զարմացած հայտարարեց՝ ԱԺ նիստերի դահլիճում նստել են, բայց չեն ուզում քվեարկել. «Ես ուղղակի զարմացած եմ, որ մարդիկ նստած են, եկել են այստեղ հատուկ մասնակցելու, բայց ուշադիր չեն հետեւում ու չեն իրականացնում իրենց պարտավորությունը», կուսակցությունից կարծես անտեղյակ հայտարարեց նա։ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն առաջարկեց, որ քվեարկությունը կրկնել, Արա Բաբլոյանն արձագանքեց. «Հասկանում եմ, կարող ենք կրկնել քվեարկությունը, բայց շատ տգեղ երեւույթ է տեղի ունենում, որ մարդիկ նստած են ու չեն քվեարկում: Կամ թող արտահայտեն, որ իրենք չեն ուզում նիստը կայանա…»: Նաիրա Զոհրաբյանը Բաբլոյանին հորդորեց իրենց խմբակցության ուղղությամբ չնայել, քանի որ իրենք մասնակցում են քվեարկությանը․« Մեր կողմ եք նայում, էն կողմ նայեք, պարո՛ն Բաբլոյան»: Բաբլոյանը ծիծաղեց. «Ես բոլորին եմ նայում, կներեք, ձեզ չեմ նայում»: Բաբլոյանը նախատեց, թե նույնիսկ Ազգային ժողովը ցրելու համար պետք է պարկեշտ աշխատանք իրականացնել, որպեսզի մինչեւ վերջ մենք մեր պարտավորություններն իրականացնենք։ Տեղեկություններ կան, որ ՀՀԿ-ում պլանավորել են ընդհանրապես տապալել ընտրական օրենսգրքի նախագիծը՝ Վենետիկի հանձնաժողովին ցույց տալու, որ իշխանությունների հայտարարած կոնսենսուս չկա։ Հիշեցնենք, որ ուրբաթ Վենետիկի հանձնաժողովում քննարկվեց Հայաստանի ԸՕ նախագիծը եւ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հայտարարեց, թե կա քաղաքական ուժերի համաձայնություն։ ԸՕ-ն սահմանադրական օրենք է եւ պետք է ընդունվի 63 ձայնով։ Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ եթե նույնիսկ Ընտրական օրենսգիրքը խոշոր փոփոխություններով ընդունվի, քաղաքական կոնսենսուս չի ստացվի, ինչը հակասում է ժողովրդավարության դասական կանոններին։ «Այսօր մենք, երևի թե, դա չենք զգում, բոլորս ուրախ ենք, հետհեղափոխական ենք, էյֆորիա ենք, վարչապետը լայվ կմտնի, նորից մի բան դզի կանցնի, կգնա, բայց դա հարցն ուղղելո՞ւ է»,-ասաց նա շարունակելով․«Ինչքան ուզում եք Արարատ Միրզոյանը գնա Վենետիկ, ինչքան ուզում է Նիկոլ Փաշինյանը մտնի լայվ, ինչքան ուզում եք մարդ բերեք պատուհանի տակ ինձ հիշատակեք, դա չի փոխվելու, դա դասական քաղաքագիտական կանոն է»։ Նա ասաց, որ անգամ կոմպոտ պատրաստելու համար ավելի երկար աշխատանքներ են տարվում։ Ինչպես հայտնի է անցած շաբաթ ՀՀԿ-ից մոտ 17 պատգամավոր հայտարարեց արտահերթ ընտրություններին աջակցելու հարցում, ուշագրավ է, սակայն, որ նրանցից շատերը չեն ներկայացել նիստի, ինչն էլ քվորումի խնդիր էր առաջացնում։ Անի Սահակյան

դիտվել է 88 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am