Կարճատեւ օգուտի համար չի կարելի վնասել բնությունդ, երկիրդ, ժողովրդիդ. Սերժ Թանկյանը` Ամուլսարի մասին (վիդեո)

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը հատուկ ուղերձ է հղել՝ կապված Ամուլսարի հանքի շահագործման ու դրա դեմ քաղաքացիական բողոքի ակցիաների հետ: Թանկյանն իր աջակցությունն է հայտնել հանքի շահագործմանը խոչընդոտել փորձող ակտիվիստներին՝ հիմնավորելով այն պատճառները, թե ինչու է նա դեմ հանքարդյունաբերությանը: «Մենք գիտենք, որ հանքերը հարատեւ վնաս են հասցնում բնական միջավայրին՝ անկախ նրանից, թե դա ինչ տիպի հանք է, թե որքան լավ է վերահսկվում հանքի գործունեությունը աղտոտիչների առումով, այն ամեն դեպքում հարատեւ վնաս է հասցնելու բնական միջավայրին: Մանավանդ բաց հանքերը, ինչպես առաջարկվել է Ամուլսարի դեպքում, որտեղ օգտագործվելու են պայթուցիկներ եւ այլն: Ոչ մի երաշխիք չկա, որ աղտոտիչները չեն թափանցի ջրային ավազաններ»,- ասել է Թանկյանը: Նրա խոսքով՝ հանքերի ստեղծած վտանգը հարատեւ է, իսկ դրանց հակադրվող օգուտը, այն է՝ աշխատատեղերի ստեղծումը՝ ժամանակավոր, ինչը պատճառ է դարձել, որ մի շարք արդյունաբերական երկրներում հրաժարվեն հանքարդյունաբերությունից կամ էլ էականորեն կրճատեն շահագործվող հանքերի քանակը: «Ինձ համար սա խնդիր է, քանի որ ազդում է Հայաստանում ապրող մարդկանց վրա: Մոդելն ինքնին կենսակայուն չէ: Եվ ի վերջո, ոչ ոք չի հարցնում այնտեղ ապրող մարդկանց՝ ուզո՞ւմ են նրանք այդ հանքը, թե՞ ոչ», - շարունակել է հայազգի երաժիշտը: Նրա կարծիքով՝ տեղի բնակչության կարծիքն ակնհայտ է, եւ այն միանշանակ բացասական է: Ի վերջո, հենց այդ մարդիկ են փակ պահում հանքի ճանապարհներն ու փորձում խոչընդոտել շինարարության շարունակությանը: «Բնիկ ամերիկացիներն ասում էին՝ երեխաներիդ կերակրելու համար չպետք է թոռներիդ սպանես: Այսինքն՝ կարճատեւ օգուտի համար չի կարելի վնասել բնությունդ, երկիրդ, ժողովրդիդ: Այս է պատճառը, որ ես դեմ եմ հանքարդյունաբերությանը ընդհանրապես եւ Ջերմուկի մոտ «Լիդիան» ընկերության կողմից Ամուլսարի հանքի շահագործմանը մասնավորապես», - իր ուղերձը եզրափակել է Թանկյանը:

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am