«Վեստնիկ Կավկազա». Քոչարյանը առնասիրտ քաղաքական գործիչ է, հատկապես երբ հարցը քաղաքական հաշիվ մաքրելուն է վերաբերում

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, փորձելով պաշտպանել իրեն քրեական հետապնդումից, մտադիր է սեփական կուսակցությունը ստեղծել եւ անցնել ընդդիմության շարքերը։ Իրադրությունը, որում ներկայումս հայտնվել է պաշտոնաթող նախագահը, պարզերից չէ, թեեւ նախկին նախագահը ազատության մեջ է։ Բայց եւ, նրա դեմ քրեական գործը չի փակվել։ «Վեստնիկ Կավկազա» պարբերականի գնահատմամբ, սեփական կուսակցության ստեղծումը առաջին փուլն է Հայաստանի ներկայիս եւ նախկին իշխանությունների միջեւ ապագա թեժ պայքարի, որը հնարավոր է, որ ավարտվի պայքարողներից մեկի առաջնորդի լիակատար ոչնչացումով։ Քոչարյանը ագրեսիվ տրամադրվածություն ունեցող հաշվենկատ եւ սառնասիրտ քաղաքական գործիչ է, հատկապես երբ հարցը քաղաքական հաշիվ մաքրելուն է վերաբերում։ Փաշինյանը ժողովրդական տրիբուն է, ով սովոր չէ ճակատային կոնֆրոնտացիայի գնալու։ Պարզ է, որ յուրաքանչյուրը մյուսի թույլ կողմերին է հարվածելու։ Փաշինյանը շեշտադրելու է Քոչարյանի՝ հայաստանյան հասարակության մեջ ունեցող ոչ պոպուլյարությունը, իսկ Քոչարյանն էլ իր ողջ քաղաքական ռեսուրսը օգտագործելու է Փաշինյանի ցանկացած քայլը քննադատության թիրախ դարձնելու համար։ Ու չնայած Փաշինյանի իշխանությունը այժմ ամուր է, սակայն դա միանշանակ այլեւս պնդել հնարավոր չէ։ Լավագույն պաշտպանությունը հարձակումն է եւ դրա համարել է նախկին նախագահի փաստաբանները դիմելու են ՄԻԵԴ։ ՀՀ ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցների սկանդալային գաղտնալսման ձայնագրության շուրջ իրավիճակը կարող է լինել իրական հնարավորություն Փաշինյանի վարչակազմին հեղինակազրկելու եւ բարեփոխվողՀայաստանի վրա ստվեր նետելու համար։ Հետաքրքրական է այն, որ հիմա հատկապես Քոչարյանն այլեւս կարիք չունի որ այդ գործը փակվի։ Նրան պետք է որ այն ձգձգվի, քանի որ ամենաթանկ ռեսուրսը հիմա Քոչարյանի համար ժամանակն է։ Այնքան ժամանակ, քանի դեռ Փաշինյանը չի դարձել վարչապետ նորից, հիմա արդեն օրինական հիմքերով, Քոչարյանը անվտանգության մեջ է։ Արտահերթ ընտրություններին էլ կարծես թե չի հասցնի մասնակցել։ Սակայն Փաշինյանն ունի մեկ գերխնդիր։ Ղարաբաղյան հարցի կարգավորումը։ Եթե Փաշինյանն այս հարցը չկարողանա լուծել, ապա Քոչարյանը նրան կուղարկի հավիտենական քաղաքական մոռացության եւ չգոյության գիրկը։ Արդեն իսկ նա ակնարկել էր, որ եթե ինքը լիներ իշխանության ղեկին Փաշինյանը ոչ միայն հնարավորություն չէր ունենա այսպես կոչված թավշյա հեղափոխություն անելու, այլ նաեւ առհասարակ քաղաքական գործունեությամբ զբաղվելու։ Բացի այդ, ներկայումս Քոչարյանի համար կարեւոր է, որպեսզի գժտեցնի Մոսկվային ու Փաշինյանին։ Իր նախագահության ողջ ընթացքում նա կարողացել է շահել ռուսական բարձրագույն ղեկավարության վստահությունն ու բարեկամությունը եւ ոչ մի դեպք չի եղել, որ կասկածի տակ դրվի իր հավատարմությունը որպես դաշնակից, Մոսկվայի կողմից։ Փաշինյանի դեպքում չափազանց արդիական են երկակի խաղ վարելու մասին մտավախությունները, վստահության պակասն ու կասկածամտությունը։ Թարգմանությունը hraparak.am-ի

դիտվել է 167 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am