Մանե Թանդիլյանն ամեն ինչ կանի, որ երկվորյակները մեծանան մոր հետ

Այսօր Գյումրու «Երեխաների տուն» էր այցելել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերով նախարար Մանե Թանդիլյանը, գրում է «Առավոտ»-ը: Վերջինս լրագրողներին տեղեկացրեց, որ եկել է Գյումրի՝ երկվորյակներին տեսնելու, տեղում իրավիճակին ծանոթանալու ու մասնակցելու նիստին, որտեղ որոշվելու էր երեխաների ճակատագիրը։ «Դուք հավանաբար արդեն տեղեկացված եք, թե ինչ ընթացակարգ է տեղի ունեցել, և այս պահին երեխաներն ինչ կարգավիճակում են գտնվում, այնուամենայնիվ խորհրդի և բոլորի միակարծիք մոտեցումն է, որ հաշվի առնելով հանգամանքները՝ մենք հնարավորություն ենք տալու երեխայի լավագույն շահը և իրավունքներն իրացնելու, որն է՝ երեխան պետք է մեծանա ընտանիքում ՝ ծնողների հսկողության ներքո»,-ասաց նախարարը։ Մանե Թանդիլյանը, ով շատ զգացված էր հայ հասարակության օգնելու, օժանդակելու պատրաստակամ վերաբերմունքից, նշեց․ «Պետք է ասեմ, որ այս առումով նաև բացը կա պետության կառավարման մեխանիզմների, որ մենք բավականաչափ չենք կարողացել պաշտպանել մեր աղջիկներին, տղաներին և քաղաքացիներին։ Սոցիալապես անապահով իրավիճակը հասցնում է շատ հաճախ այնպիսի քայլերի, որ հետո արդեն պետք է վերաիմաստավորել և չուզենալ կրկնել։ Հետևաբար մենք ձեզ հետ միասին՝ որպես հասարակություն, պետք է կարողանանք ճիշտ որոշում կայացնել, ճիշտ դիրքավորվել և իմանալ, որ մեր երկրում ծնվել են երկու առողջ, հրաշալի տղաներ, և մենք միասին պետք է օգնենք, որպեսզի տղաները մեծանան իր ծնողների հետ, իր ընտանիքում՝ պաշտպանենք և աջակցեք ընտանիքին»։ Մանե Թանդիլյանն ասաց, որ այս պահին իրավական գործընթացն այնպիսին է, որ մայրը հրաժարվել է երեխաներից, բայց կա հնարավորություն քննարկման և յուրաքանչյուր քայլ բխելու է ծնողի և երեխայի շահերից։ Նա ասաց, որ դեռ չի հանդիպել երեխաների մոր հետ, սակայն ամեն ինչ կանի, որ նրանք մեծանան մոր հետ։ «Ես այդպիսի նպատակ ունեմ, վստահ չեմ, որ հնարավոր կլինի, կտեսնենք՝ ինչպիսի հնարավորություններ կան։ Խորհրդակցում եմ նաև մասնագետների հետ, բայց միակ նպատակն այն է, որ ծնողը պետք է մինչև վերջ վստահ լինի, որ իր պաշտպանությունը և խնամքը, որ կարող է իրականացնել, գտնվում է մեր ուշադրության կենտրոնում՝ բարձր մակարդակով և իր պաշտպանությունն այս առումով նաև ապահովված է»: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am