Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. Գյումրիում բախվել են Mitsubishi Grandis-ը, Ford Transit-ն ու ГАЗ 2410-ը. կա 1 զոհ, 1 վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, խոշոր ո ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։45-ի սահմաններում Գյումրի քաղաքի Խանջյան փողոցի 29 հասցեի դիմաց բախվել են ГАЗ 2410 մակնիշի 35 TN 001 համարանիշի, Mitsubishi Grandis մակնիշի 34 FN 007 համարանիշի և Ford Transit մակնիշի 19 ՍՏ 275 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ГАЗ 2410-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն, իսկ նրա ուղևորը տեղում մահացել է։ Դին ավտոմեքենայից դուրս են բերել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գյումրիի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, որից հետո հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Հակոբյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները, որտեղ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ford Transit-ը կայանված է եղել։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 88 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am