Ընտրություններում հաղթանակ ենք ակնկալում. Նիկոլ Փաշինյան

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ակնկալում է, որ առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններում հաղթանակ կտանի:  Հիմա շուտ է ակնկալվող թվերի մասին խոսելը, սակայն դա չի նշանակում, որ մենք հայտ չենք ներկայացնելու: Մենք ակնկալում ենք, որ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ կտանենք, ժողովուրդը վստահության քվեն մեզ կտա: Միևնույն ժամանակ, ուզում եմ ընդգծել, որ մեր խնդիրը չի եղել եւ չի լինելու իշխանությունը պահելը: Մենք Հայաստանում իշխանություն չունենք, Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին»,-  «Եվրասիական շաբաթ» միջազգային ֆորումին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: « Ընտրական օրենսգրքի փոփոխությունները պարզեցման ուղղությամբ են, ապա այստեղ ժամանակի խնդիր չկա: Մեր գործող Ընտրական օրենսգիրքն ընդունվեց ընթացակարգերի էական բարդացմամբ, ժամանակ էր պետք, որ մարդիկ դրանք ընկալեն, ըմբռնեն: Նույնիսկ այդ պարագայում ընտրությունների ժամանակ որոշ հարցեր էին առաջանում: Այս պարագայում ամեն ինչ գնում է պարզեցման ուղղությամբ, չեմ կարծում, որ այդ քննադատությունները արտահայտում են իրականությունը»,- անդրադառնալով Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ հնչող քննադատություններին, փոփոխությունները կարճ ժամկետում իրականացնելուն՝ նշեց Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը չի բացառում, որ նախկին իշխանավորներից, բարձրաստիճան պաշտոնյաներից ոմանք առաջիկա խորհրդարանական ընտրություններում համալրեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը: «Ցուցակում հնարավոր է լինեն մարդիկ, ովքեր առնչվել են «Հանրապետական» կուսակցության հետ։ Հիմա, օրինակ, Ֆելիքս Ցոլակյանը նախարար է նշանակվել։ Իսկապես, խնդիր ունենք համախմբում իրականացնել, եւ փորձ անել պրոֆեսիոնալ մարդկանց առաջ ճանապարհը չփակել։ Ինչպե՞ս է Սերժ Սարգսյանը երկար տարիներ պահպանել իշխանությունը, եթե այդ կառուցվածքը նայենք, կտեսնենք, որ հիմնականում պրոֆեսիոնալներին ներգրավելով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

դիտվել է 76 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am