Դատավորները կդատապարտվեն 5 տարվա ազատազրկման, եթե ...

Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը օրենքի նոր նախագիծ է ներկայացրել, որով քրեական օրենսգրքի 336-րդ հոդվածը կշարադրվի նոր խմբագրությմաբ: Արփինե Հովհաննիսյանի առաջարկած փոփոխության համաձայն՝ անձի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում իրականացնելը 1. Քննիչի կամ դատախազի կողմից անձին որպես մեղադրյալ ներգրավելը կամ նրա նկատմամբ քրեական հետապնդումը չդադարեցնելը, եթե տվյալ պահին ակնհայտորեն բացակայում է այդ անձի կողմից համապատասխան հանցանքի կատարումը վկայող բավարար ապացույցների համակցությունը, ակնհայտորեն առկա է մեղսագրվող արարքի հանցավորությունը բացառող հանգամանք կամ այդ անձը  ակնհայտորեն ենթակա չէ պատասխանատվության մեղսագրվող արարքի համար, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով: 2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը` 1) անզգուշությամբ հանգեցրել է անձի մահվան, 2) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 3) զուգորդվել է անձին ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով, 4) մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեղծելով, 5) կատարվել է շահադիտական դրդումներով, կամ 6) հանգեցրել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնասի պատժվում է ազատազրկմամբ` 6-10 տարի ժամկետով ՝ որոշակի պաշտոններ կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: ԱԺ փոխնախագահը առաջարկել է նա օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությայամբ 336.1-ին հոդվածով. Հոդված 3361 . Անձին ապօրինի ազատազրկման դատապարտելը 1. Դատավորի կողմից անձին ազատազրկման դատապարտելը, եթե ակնհայտորեն բացակայում է այդ անձի կողմից համապատասխան հանցանքի կատարումը վկայող բավարար ապացույցների համակցությունը, ակնհայտորեն առկա է մեղսագրվող արարքի հանցավորությունը բացառող հանգամանք կամ այդ անձը  ակնհայտորեն ենթակա չէ պատասխանատվության մեղսագրվող արարքի համար, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով: 2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը` 1) անզգուշությամբ հանգեցրել է անձի մահվան, 2) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 3) զուգորդվել է անձին ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար ազատազրկման դատապարտելով, 4) կատարվել է շահադիտական դրդումներով, կամ 5) հանգեցրել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնասի պատժվում է ազատազրկմամբ` 6-10 տարի ժամկետով ՝ որոշակի պաշտոններ կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:» Օրենսգրքի 348-րդ հոդվածը կշարադրվի հետևյալ խմբագրությամբ. Հոդված 348.Ապօրինի ձերբակալելը, կալանավորելը կամ չազատելը 1. Ակնհայտ ապօրինի ձերբակալելը կամ ձերբակալված անձին ակնհայտ ապօրինի չազատելը՝ պատժվում է կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: 2. Ակնհայտ ապօրինի կալանավորելը, կալանավորված անձին ակնհայտ ապօրինի չազատելը կամ կալանքի ժամկետը ակնհայտ ապօրինի երկարացնելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 4 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: 3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը` 1) անզգուշությամբ հանգեցրել է անձի մահվան, 2) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 3) կատարվել է շահադիտական դրդումներով, կամ 4) հանգեցրել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնասի պատժվում են ազատազրկմամբ՝ 3-8 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով:

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am