Մանրամասներ՝Գյումրիում երկվորյակ եղբայրների ծեծի ենթարկելու դեպքից

Հոկտեմբերի 21-ին լրատվական կայքերից մեկում «Ոստիկանները Գյումրու Ռիժկովի ճեմափողոցում դաժան ծեծի են ենթարկել երկվորյակ եղբայրների» վերտառությամբ հոդված էր հրապարակվել։ Ոստիկանությունն Facebook -ի իր  էջում պարզաբանում է, որ հոկտեմբերի 17-ին ոստիկանության Կումայրիի բաժնի պարեկապահակետային ծառայության դասակի երկու ոստիկան Գյումրու Ռիժկովի փողոցում ծառայություն կատարելիս նկատել են բարձր արագությամբ երթևեկող «BMW» մակնիշի տրանսպորտային միջոց, որն աղմուկով պտտվել է Գյումրու Վարդանանց հրապարակում։ Երբ նշված մեքենան կանգնել է Ռիժկովի փողոցում, վարորդին են մոտեցել երկու երիտասարդ։

Պարեկային ոստիկանները ևս մոտեցել են վարորդին, ներկայացել ու պահանջել մեքենայի փաստաթղթերը և վարորդի վարորդական իրավունքի վկայականը։ Այս ընթացքում նրանց է մոտեցել «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդն իջել է մեքենայից և վեճի է բռնվել ոստիկանության ծառայողների հետ, չի ենթարկվել նրանց օրինական պահանջներին ու բռունցքով հարվածել է նրանցից մեկի դեմքին։ Երբ ոստիկանության ծառայողները փորձել են բերման ենթարկել նրան, մյուս երիտասարդները ձեռքերով հարվածներ են հասցրել ոստիկանության ծառայողներին։ Ոստիկաններին հաջողվել է բերման ենթարկել նրանց։ Երիտասարդներին բերման ենթարկած ոստիկանության ծառայողների մարմնի տարբեր մասերին առկա են եղել վնասվածքներ։
Համաձայն «Ոստիկանության մասին ՀՀ օրենքի» 30-րդ հոդվածի՝ ոստիկանության ծառայողները ոստիկանության աշխատակցի օրինական պահանջներին չենթարկվելու, անհնազանդություն ցուցաբերելու կամ դիմադրություն ցույց տալու դեպքերում, ինչպես նաև ինքնապաշտպանության նպատակով իրավունք ունեն իրավախախտների նկատմամբ գործադրել ֆիզիկական հարկադրանք, այդ թվում՝ ձեռնամարտի հնարքներ, ինչպես նաև ձեռքի տակ գտնվող այլ առարկաներ, եթե ոչ ուժային միջոցները չեն ապահովում ոստիկանության վրա դրված պարտականությունների կատարումը։ Ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը և համաչափությունը պարզելու նպատակով ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի կողմից նշանակվել է ծառայողական քննություն։

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am