Հակահեղափոխությունը Կապանում պարտվեց. «գըմփ-գըմփ-հո՛ւ»

Կապանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների արդյունքում Նիկոլ Փաշինյանի կողմից սատարվող ՔՊԿ-ական թեկնածուն պարտվեց անկուսակցականին: Առաջին հայացքից կարող է թվալ, թե այսպես կոչված հակահեղափոխությունը հաղթել է Կապանում, բայց տեղի է ունեցել ճիշտ հակառակը՝ Կապանում պարտվե՛լ է հակահեղափոխությունը:  Նախկինում կենտրոնական իշխանությունը ժողովրդին պարտադրում էր իր կողմից վերահսկվող տեղական իշխանություն: Նախորդ ռեժիմը մերժվեց նաև այդ պատճառով: Հիմա Նիկոլ Փաշինյանն աշխատում է նախկինների ոճով՝ փորձելով տեղական իշխանություններին համատարած ՔՊԿ-ացնել: Փաշինյանը, նախկինների պես, ուզում է ամենուրեք իր դրածոներն ունենալ: Երևանում ու մյուս տեղերում դա ստացվեց: Կապանում նրա այդ մոտեցմանն ասեցին «ո՛չ»: Կապանցիների վրա չազդեցին Փաշինյանի՝ «բոբոներով» վախեցնելու տեխնոլոգիաները և «գըմփ-գըմփ-հու՛»-երը: Կապանում Փաշինյանը պարտվեց մի քանի գործոնների համադրության արդյունքում: 1.«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն ի համեմատ հաղթած թեկնածուի շատ թույլ էր: ՔՊԿ-ական թեկնածուն հասցրել էր զզվացնել կապանցիներին՝ իր նիկոլական լինելու և այդպիսով «դրսից տղա բերելու» պահվածքով: Նրա միակ քարոզն եղել է այն, որ վարչապետն իր թիկունքին է ու գալու է Կապան: Բացի այդ՝ ՔՊԿ-ական ջահելները արդեն իրենց պահում են լկտի ձևով ու կապանցիները դրա դեմն առան: 2.Սա կապանցիների պատասխանն էր Նիկոլ Փաշինյանին այն առումով, որ հեղափոխությունից հետո կար սպասում, որ նախորդ ռեժիմի ներկայացուցիչ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի (չշփոթել Մաքսիմ Հակոբյանի որդու հետ), ով Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի ներկայացուցիչն է, հետ կապված փոփոխություններ են լինելու, սակայն դա ինչ-ինչ պատճառներով չեղավ: Ավելին՝ Վահե Հակոբյանը շատ արագ ինտեգրվեց նոր իշխանության հետ: Մարդիկ տեսնում են, որ Փաշինյանը փոխարենը Քաջարանի կոմբինատի մենեջմենտի բարելավման հարցերով զբաղվի, դա չի անում ու դեռ մի բան էլ Ամուլսարի հանքի մասով ոչինչ չի անում (տարածված լուրերի համաձայն՝ Ամուլսարի հանքի դեմ պայքարը հովանավորում է նույն Վահե Հակոբյանը): Կապանցիներին դա դուր չեկավ և նրանք քվեարկությամբ արտահայտեցին իրենց դժգոհությունը: Հեղափոխությունը Երևանից համառորեն ու կասկածելիորեն չեն ուզում հասցնել Կապան: Այս քվեարկությամբ կապանցիները հեղափոխություն արեցին: 3.Հանքարդյունաբերության միջոցով ապրող կապանցիների համար անընդունելի է փաշինյանական իշխանության քաղաքականությունը տնտեսության այս ոլորտում: Հանքերը փակելու հեռանկարը բնականաբար չի կարող ոգևորել կապանցիներին: Նրանք «դեմ» քվեարկեցին հանքերի փակմանը: 4.Հունան Պողոսյանի նշանակումը Սյունիքի մարզպետի պաշտոնում շատ բացասական է ընդունվել տեղի ժողովրդի կողմից: Սյունեցիները հոգնել են կա՛մ «պագոնավոր», կա՛մ քրեական հանցագործ մարզպետ ունենալու տարբերակներից: Նրանք այս նշանակումը համարեցին որպես Երևանից պարտադրվող ճակատագիր ու ընդվզեցին: Փաշինյանը հին բարքերը պահպանելու որոշում կայացրեց, իսկ կապանցիները առաջնորդվեցին հեղափոխական տարբերակով ու Պողոսյանին «ո՛չ» ասացին նաև այս ձևով: Հ. Պողոսյանը, փաստորեն, առաջին քննությունը չհանձնեց: Չօգնեց նաև նրա՝ «գըմփ-գըմփ-հո՛ւ»-ին մասնակցելը: Համ էլ՝ կապանցիները Պողոսյանին «ո՛չ» ասացին նաև Շանթ Հարությունյանի պահով: Շանթը կապանցի է, իսկ հաղթած թեկնածուն էլ նրա բարեկամներից է: Այդ գործոնը ևս իր ազդեցությունն է թողել կապանցիների քվեարկության վրա: 5.Կապանը և՛ համապետական, և՛ տեղական ընտրությունների ժամանակ գրեթե միշտ ընդդիմադիր է քվեարկել ու տարբերվել է Սյունիքի մյուս քաղաքներից: Այս անգամ էլ այդ օրինաչափությունը չխախտվեց: Մի խոսքով, Կապանում չաշխատեցին Երևանում ու մյուս տեղերում կիրառած փաշինյանական տեխնոլոգիաները: Կապանցիները թույլ չտվեցին հակահեղափոխական արժեքների հաղթանակն իրենց քաղաքում և «գըմփ-գըմփ-հո՛ւ» արեցին: 7or.am Պետրոս Ալեքսանյան

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am