Ամբոխը հեշտ է «կուտը» ուտում

Ամբոխի հավաքական գիտակցությունը համարժեք է դպրոցահասակ երեխայի գիտակցությանը, իսկ հոգին նման է զգացմունքային կնոջ կամ նևրոզ ունեցող միջին վիճակագրական տղամարդու հոգուն: Ամբոխին հեշտ է խաբել, ներշնչել, մոլորեցնել ու թյուրիմացության մեջ գցել: Ամբոխը ընկալում է ոչ թե փաստարկները, ոչ թե ռացիոնալ միտքը, այլ հրամցված պատկերները և պնդումները, ընդ որում՝ այդ պնդումները, որպես կանոն, հիմնավոր չեն լինում: Ամբոխը հեշտ է «կուտը» ուտում: Հետո է նա հասկանում, որ մոլորեցվել է, բայց արդեն ուշ է լինում: Դա մոտավորապես նման է այն պատմությանը, երբ դյուրահավատ ու հուզառատ կնոջը խաբեբա տղամարդը հեշտությամբ կարողանում է համոզել, որ սիրում է ու տանում դեպի անկողին: Այդ հետո է խաբված կինը հասկանում, որ հանդիպել է շարքային «բաբնիկի», որին ոչ թե սերն է պետք, այլ մեկանգամյա սեռական հարաբերությունը: Ամբոխին պետք չեն իրական փաստերը: Ամբոխն առաջնորդվում է սևով ու սպիտակով: Նաև՝ պատրանքներով: Ամբոխին պետք է հերոս ու կուռք, ինչպես նաև թշնամու կերպար: Ամբոխի համար սյուժեն շատ պարզ է՝ կա հերոս, որն ինքնամոռաց կռվում է մութ ուժերի դեմ: Այդ մութ ուժերի դերում կարող են հանդես գալ այն երևույթներն ու անձերը, որոնք ամբոխին են հրամցվում «վոժդի» կողմից: Սրանք ունիվերսալ մոդելներ են ու գործում են բոլոր այն դեպքում, երբ կա ամբոխավարություն: Եթե փորձենք տեղայնացնել վերը նշվածը, ապա մեզանում ամբոխին վախեցնում ու ֆռռացնում են տարատեսակ «բոբոներով», որպեսզի լուծվի ամբողջական իշխանություն ձևավորելու հարցը: Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ հայտարարվեց, որ «բոբոն»հակահեղափոխական ուժերն են ու սևերը, և եթե կոմիկ Հայկոն չդառնա Երևանի քաղաքապետ, ապա «մեշոկ պապին» կգա ու բոլորին կտանի: Սարսափահար ամբոխը 81 տոկոս ձայնով մերժեց «մեշոկ պապիին»՝ ոչ տեսնելով ու ոչ էլ լսելով վերջինիս: Սյունիքում մարզպե՞տ է պետք նշանակել «մերժված» ռեժիմի կարկառուն ներկայացուցչի, որպեսզի ԱԺ արտահերթ ընտրություններում նախկին մեթոդներով անհրաժեշտ քվեների քանակն ապահովվի, բայց այնպես արվի, որպեսզի նաև հեղափոխական սրտե՞րը չճմլվեն այդ նշանակումից հետո: Հոգ չէ: Կարելի է հեքիաթներ պատմել սյունիքյան մաֆիայի ու նարկոթրաֆիկի մասին: Թե քանիսը կհավատան այդ վարկածին, թող սերժականից նիկոլական դարձած «Գելափը» հաշվի: Էջմիածնում անհրաժեշտ է սեփական «կռուգի» աչոնիկի՞ն նշանակել քաղաքապետ: Հոգ չէ: Պետք է ընդամենը տեղացիներին վախեցնել, որ նախկին կլանները կարող են վերակենդանանալ և վերջ: Ու նաև հրահանգել, որ պետք է ընտրել կին թեկնածուի (առանց բացատրելու, թե ինչու է պետք կին ընտրել Էջմիածնում, իսկ, ասենք, Կապանում՝ տղամարդ): Այդ «բոբոների» մատուցումից հետո ամբոխն ուշադրություն չի դարձնում, որ համայնքապետի իշխանական թեկնածուի օգտին նախկինից ոչ պակաս ձևով վարչական ռեսուրս է կիրառվում: Այսպես կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ հասարակության փոխարեն ունենանք ամբոխ ու այդ ամբոխը թույլ տա «լապշաներ» կախել իր ականջներից: Պետրոս Ալեքսանյան Հ.Գ.: Երբ տուշոնկայի պատմությամբ հայտնի գեներալ Մանվել Գրիգորյանին հարցնում էին, թե ինչու է իր որդուն՝ Կարեն Գրիգորյանին դարձրել Էջմիածնի քաղաքապետ, նա պատասխանում էր, թե ինքը կապ չունի, որդին ինքնուրույն մարդ է: Այդ ինքնուրույն որդին մեկ շաբաթ էլ քաղաքապետ չմնաց, հենց որ ՀՀԿ-ն կորցրեց իշխանությունը և Մանվելին կալանավորեցին: Երբ Մանվելի որդուն ասում էին, որ ինքը քաղաքապետ է դարձել հոր լոբբինգով և որպես սերժական Մանվել Գրիգորյանի որդի՝ առավելություն ունի մյուսների նկատմամբ, նա պատասխանում էր, որ այդպես չէ, քանի որ Մանվել Գրիգորյանի որդի լինելը ոչ թե առավելություն է, այլ պատասխանատվություն: Այսօր նույնաբովանդակ հարցադրմանն ի պատասխան Հրազդանի քաղաքապետացու Սևակ Միքայելյանը՝ Սասուն Միքայելյանի որդին, պատասխանել է. «Սասուն Միքայելյանի որդի լինելը ոչ թե առավելություն է, այլ պատասխանատվություն»: Մի խոսքով՝ «դուխո՛վ»:

դիտվել է 257 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am