Ոստիկանները Գյումրու Ռիժկովի ճեմափողոցում դաժան ծեծի են ենթարկել երկվորյակ եղբայրների․ տեսանյութ դեպքի վայրից .aravot.am

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Կարեն Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրեց մի տեսանյութ, որտեղ ակնհայտ երևում է, թե Գյումրու պատմական կենտրոնում՝ Ռիժկովի ճեմափողոցում, որտեղ մեծ թվով սրճարաններ ու խանութներ կան, «Տրեզզո» սրճարանի դիմաց մի քանի ոստիկաններ ինչպես են դաժան ծեծի  ենթարկում  երկու երիտասարդների։ Ծեծի ենթարկվողներից մեկը գոռում է․ « Ինչո՞ւ եք ինձ զարկում»։ Օգտատերերից ոմանք հետաքրքրվել են, թե ի՞նչ են արել երիտասարդները, որ ոստիկանները այդպես ծեծում են, նրանից մեկը պատասխանել է․ «Կապ չունի ինչ են արել, ծեծելը պիտի բացառվի»։  Ի դեպ, դեպքը տեղի է ունեցել ամսի 17-ին, Կարեն Պետրոսյանը գրել է․ «Ո՞վ է սրա պատասխանատուն․ աչքիս Շիրակում բան չի փոխվել» Մեզ հաջողվեց պարզել, որ երիտասարդները երկվորյակ եղբայրներ են, 1993 թվականին ծնված Կ․ և Գ․ Առաքելյաններ են,  տղաներից մեկը երկու ամիս է՝ ինչ վերադարձել է Հադրութից ՝բանակային ծառայությունից, մյուսը վերադարձել էր ավելի վաղ։ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը  երկու ամսով կալանավորել  է երիտասարդներին՝  ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի հատկանիշներով,  իշխանության ներկայացուցիչներին դիմադրություն ցույց տալու մեղադրանքով։ Պարզվում է, երիտասարդներից մեկին կալանավորել են երեկ, մյուսին՝ քիչ առաջ։ Մենք պարզեցինք, որ նրանց փաստաբանը Հայկ  Հարությունյանն է։  Վերջինս, որ քիչ առաջ էր վերադարձել դատարանից, Aravot.am -ին փոխանցեց, որ 5 ոստիկան դատարանում ցուցմունք են տվել, թե այս երկու եղբայրները փորձել են փախուստի դիմել, իրենց դիմադրություն են ցույց տվել, իրենք էլ բռնել, բերման են ենթարկել, ավելին, ոստիկանները հայտնել են, թե երիտասարդներն են փորձել ծեծի ենթարկել իրենց; Նրանց ցուցմունքների հիման վրա էլ դատարանը որոշել է երկամսյա կալանքի ենթարկել տղաներին։ Իսկ թե ինչի՞ց է ծագել միջադեպը, պարզվում է երկվորյակ եղբայրները իրենց մեքենան ճռռացնելով վարել են Գյումրու Վարդանանց հրապարակում, ոստիկանները նախազգուշացրել են ՝ հանգիստ վարել։  Տղաները սկզբում ներողություն են խնդրել ոստիկաններից։  Նկատողությունից հետո,  երբ մեկ այլ մեքենայի վարորդ սկսել է ճռռացնել, ու ոստիկանների ուշադրությունը սևեռվել է միայն իրենց վրա, եղբայրները հարցրել են․ «էս մենակ մեզ կկանգնեցնե՞ք»։ Ի պատասխան՝ ոստիկաններից մեկն ասել է ՝ «բոլորին էլ կկանգնեցնենք» ու հրել է եղբայրներից մեկին։  Սկսվել է հրմշտոց, որին փաստորեն հաջորդել է երկվորյակներին ծեծելով ոստիկանության բաժին տանելը։  Ի դեպ, եղբայրներից մեկը բռնցքամարտիկ է, բավական մեծ հաջողություններ ունի այդ սպորտաձևում։ Իհարկե, մենք այս թեմայի շուրջ պարզաբանումներ կստանանք  նաև ոստիկանությունից։

դիտվել է 67 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am