Երևանում 50-ամյա տղամարդը կացնահարել էր Գերմանիա մեկնող կնոջն ու նրա եղբորը

50-ամյա Երվանդին շատերը ճանաչում էին որպես բարեկիրթ, բարձրագույնավարտ, զուսպ մարդու: Քչերը գիտեին, որ նա անցյալում դատվածություններ է ունեցել՝ 1979 թվականին, ապա՝ 1986 թվականին դատապարտվել էր նույն արարքի՝ հափշտակություն կատարելու համար:

Երկրորդ պատժաչափը, որ նշանակվել էր ՀԽՍՀ գերագույն դատարանի կողմից, խիստ էր՝ 9 տարի ազատազրկում: Սակայն պատիժը 2 տարի կրելուց հետո Երվանդին, լավ վարքի համար, պայմանական-վաղաժամկետ ազատ էին արձակել: Տանը նրան սպասում էին կինն ու երկու երեխաները: Ընտանիքը նորից լիարժեք էր դարձել, Երվանդը կնոջը խոստացել էր այլևս սխալներ չգործել: Սակայն ընտանեկան անդորրը երկար չէր տևել: Արկածախնդրությունը Երվանդին դարձյալ խոտոր ճամփով էր տարել՝ նա հանդիպել ու սիրահարվել էր ուրիշ կնոջ՝ ամուսնալուծված Նադյային: Վերջինս երկու երեխաների մայր էր: Երվանդը թողել էր իր ընտանիքն ու սկսել էր համատեղ ապրել Նադյայի հետ: Երկրորդ կնոջ երևանյան բնակարանում, որտեղ բնակություն էր հաստատել Երվանդը, բացի Նադյայից ու նրա երկու անչափահաս դուստրերից, ապրում էին նաև Նադյայի մայրն ու եղբայրը՝ Վալերին: Նոր ընտանիքում Երվանդի երջանկությունը երկար չէր տևել: Նադյայի հետ տարաձայնություններն աստիճանաբար խորացել էին, ընտանեկան վեճերն ավելի հաճախադեպ էին դարձել: Համատեղ կյանքի երկրորդ տարում Նադյան որոշել էր, որ ինքն ու եղբայրը մեկնելու են Գերմանիա՝ աշխատելու: Երվանդի կարծիքը Նադյան հաշվի չէր առել, նա մտածում էր դուստրերի համար լավ ապագա ապահովելու և շատ գումար վաստակելու մասին: Երվանդը, սակայն, իր մտահոգություններն ուներ: Նադյայի մեկնելուց հետո նա չէր պատկերացնում իր կյանքը Նադյայի մոր ու երկու դուստրերի հետ՝ նույն բնակարանում: Առաջին ընտանիք վերադառնալու մասին էլ դժվար էր մտածել՝ նա հասկանում էր, որ խոր վիրավորանք է հասցրել կնոջն ու իր երկու երեխաներին, նրանք հազիվ թե իրեն հետ ընդունեին: Անօթևանի կարգավիճակում հայտնվելը նույնպես Երվանդի ծրագրերի մեջ չէր մտնում, նա երկու տարի աշխատել էր Նադյայի ընտանիքի համար, պահել էր նրա երեխաներին… Բացի այդ, որպես «թասիբով» տղամարդ, Երվանդը չէր համակերպվում, որ կինը, Գերմանիա մեկնելով, տևական ժամանակ ապրելու էր իրենից հեռու, աշխատելու էր չգիտես թե՝ որտեղ… 1998 թվականի հուլիսի 28-ի երեկոյան, երբ Նադյան ու Երվանդն առանձնացել էին իրենց սենյակում, Գերմանիա մեկնել-չմեկնելու հարցով խոսակցությունն աստիճանաբար վերածվել էր բուռն վիճաբանության: «Չես մեկնի ու՝ վերջ»,- իր վերջնական, տղամարդկային որոշումն էր կայացրել Երվանդը, իսկ Նադյան միայն քմծիծաղ էր տվել՝ ասելով, թե իր դուստրերի ապագան ապահովելու համար ամեն ինչի պատրաստ է ու անկախ Երվանդի ցանկությունից՝ պարտադիր մեկնելու է Գերմանիա… Նադյային սպանելու որոշումը զայրացած Երվանդը կայացրել էր հախուռն վիճաբանության ընթացքում՝ մահացու վիրավորված համարելով իր տղամարդկային արժանապատվությունը: Երբ բնակարանում բոլորը քնել էին, Նադյան էլ, ամուսնու հետ վեճից ու առօրյա հոգսերից հոգնած, գլուխը բարձին էր դրել, Երվանդը նստել էր անկողնու կողքին ու սկսել էր մտածել, թե ինչ եղանակով կյանքից զրկի համառ Նադյային: Սենյակի անկյունում կացին կար՝ Երվանդը չէր էլ հիշում, թե երբ է այդ կացինը հայտնվել իրենց սենյակում: Նրա հայացքը պարբերաբար կանգ էր առնում կացնի վրա, բայց կասկածում էր, թե կարող է կացնահարել կնոջը: Ավելի հեշտ էր թվացել պարանով խեղդամահ անելը: Երվանդը, պարանը ձեռքին, մոտեցել էր քնած կնոջը… …Նադյան կոկորդի սեղմումից անմիջապես արթնացել ու, Երվանդի համար անսպասելի, սկսել էր գոռալ: Գիշերվա լռության մեջ կնոջ գոռոցը Երվանդին սարսափելի էր թվացել: Ու նա, արդեն առանց վարանելու, վազել էր դեպի սենյակի անկյունում դրված կացինը, ձեռքն էր առել այն, վերադարձել մահճակալի մոտ ու կացնի սուր մասով հարվածել էր քնից դեռ չսթափված Նադյայի գլխին: Նադյան անկողնուց տապալվել էր հատակին և անշարժացել էր: Ենթադրելով, թե կնոջը սպանել է, Երվանդը կացինը ձեռքին դուրս էր նետվել սենյակից: Բայց նրան հանդիման միջանցք էին դուրս եկել նաև Նադյայի գոռոցներից արթնացած երեխաներն ու կնոջ եղբայրը՝ Վալերին: Վերջինս փորձել էր փակել Երվանդի ճամփան: Երվանդը ձեռքի կացինն իջեցրել էր Վալերիի գլխին: Վալերին տապալվել էր, իսկ Երվանդը, կացինը գցելով հատակին, փախել էր արյունոտ բնակարանից: Նադյային ու Վալերիին տեղափոխել էին հիվանդանոց: Գլխուղեղի ծանր վնասվածքներ և գանգի ոսկրերի կոտրվածքներ ստացած, մեծ քանակությամբ արյուն կորցրած քույրն ու եղբայրը բժիշկների ջանքերի շնորհիվ փրկվել էին: Երվանդ Մ.-ն երկու անձի սպանության փորձի մեղադրանքով կանգնել էր դատարանի առաջ: Նա մեղավոր էր ճանաչվել ու դատապարտվել էր 12 տարի ազատազրկման: 1in.am

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am