«Տղա բերելու» ավանդույթը շարունակվում է

Երբ բովանդակությունը բացակայում է, պետք է շեշտը դնել ձևի վրա: Երբ ասելիք չկա, պետք է թոզ փչել: Երբ մեջը դատարկ է, պետք է արտաքին փաթեթավորման վրա ուշադրություն դարձնել: Երբ ասելիք ու անելիք չկա, կարելի է շրջապատվել մեծերով, որպեսզի մեծ երևաս: Հա, ինչ էի ուզում ասել: Երևանի նորանշանակ քաղաքապետ Հայկ Մարությանը մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ է նշանակել Արթուր Մեսչյանին: Շատերը Մեսչյանին գիտեն որպես երաժիշտ, բայց նա մասնագիտությամբ ճարտարապետ է: Ֆեյսբուքահայության մեծ մասը հիացական գնահատականներ է տալիս այս նշանակման կապակցությամբ, իսկ մի փոքր մասն էլ ողջամիտ հարցադրումներ է անում, թե ի՞նչ հայեցակարգի շրջանակներում է նշանակվել հայտնի արվեստագետը և ո՞րն է այն տեսլականը, որը պետք է կյանքի կոչի նորանշանակ գլխավոր ճարտարապետը: Լա՞վ է այս նշանակումը, թե՞ վատ, դժվար է միանշանակ ասելը: Պետք է ոչ թե անձը քննարկել, այլ ֆունկցիան: Իսկ ֆունկցիայի մասին ոչ նախընտրական, ոչ էլ հետընտրական փուլում չի խոսվել, որ գնահատենք, թե այդ ֆունկցիայի իրականացման համար Մեսչյանը լա՞վն է, թե վատը: Տպավորությունն այնպիսին է, որ Մեսչյանին նշանակել են արտաքին փայլի ապահովման համար: Այսպես ասած՝ «տղա են բերել»: Որպեսզի կոմիկ դերասան Հայկոյի «մերկությունը» չերևա և որպեսզի Մեսչյանը որոշակի լրջություն հաղորդի քաղաքապետին: Այսինքն՝ Մեսչյանն այս իշխանությունների համար ավելի շատ այլ դերակատարում ունի, քան գլխավոր ճարտարապետի: Ի դեպ, նույն այդ ոճով գործում էր Սերժ Սարգսյանը: Դրսից «տղա էր բերում», որպեսզի փայլ հաղորդի իր իշխանությանը: Երբ 2008-ին նա ծանր գնով դարձավ նախագահ, առաջին հրամանագրերից մեկով Շվեյցարիայում ՀՀ դեսպան նշանակեց աշխարհահռչակ հայ երաժիշտ Շարլ Ազնավուրին:Պարզ էր, որ Ազնավուրից ոչ թե դեսպանի պարտականություններ էր պահանջվում, այլ սարգսյանական իշխանությանը համաշխարհային մեծության աստղով զարդարելու ֆունկցիա: Խաղացել էին Շարլի հայրենասիրության վրա, համաձայնության եկել և օգտագործել նրա անունը: Հայտնի երգչին դեսպան նշանակելով՝ Սարգսյանը փորձում էր «շիկ» ապահովել ու լեգիտիմացնել սեփական իշխանությունը: Շարլի նշանակումը ոչ մեկը ռիսկ չէր անում քննադատել, քանզի ինչպե՞ս կարելի էր քննադատել մեր սիրելի շանսոնյեի դեսպան դառնալը: Հիմա նույն բանն է՝ ինչպե՞ս կարելի է հարցեր բարձրացնել կամ հիացականից բացի այլ գնահատական հնչեցնել Մեսչյանի նշանակման կապակցությամբ, չէ՞ որ նա հայտնի «Առաքյալներից» է եղել: Հայկ Ուսունց

դիտվել է 88 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am