Զինկոմի սպանության անհեթեթ պատճառը. ձերբակալությունից հետո սպանողը ժպտացել է

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մարտի 23-ին Բերդ քաղաքում՝ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում, մեկնարկել է Բերդի զինկոմ Դերենիկ Պապյանի սպանության գործով դատավարությունը: Սպանության մեջ կասկածվող Մովսես գյուղի բնակիչ Արթուր Մկրտումյանը դատական նիստի ժամանակ հայտարարել է, որ ինքը մեղավոր չէ, դեպքի ժամանակ խմած է եղել: Այդ նիստին ցուցմունք են տվել դատակոչված 10 վկաներից 6-ը: 2015 թվականի սեպտեմբերի 18-ին՝ ժամը 22.00-22.30-ի սահմաններում, Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղում 41-ամյա Արթուր Մկրտումյանը սպանել է համագյուղացի, Բերդի զինկոմ, գնդապետ, 49-ամյա Դերենիկ Անուշավանի Պապյանին: Արթուր Մկրտումյանը Մովսեսում արագ է վարել իր «Նիվա» մակնիշի մեքենան, ինչի պատճառով զինկոմը դիտողություն է արել, արդյունքում նրանց միջև վիճաբանություն է սկսվել: Դ. Պապյանը հարվածել է Ա. Մկրտումյանին, ինչից հետո Ա. Մկրտումյանը վերցրել է որսորդական հրացանը և սպանել Պապյանին: Մովսես գյուղից տեղեկացանք, որ Արթուր Մկրտումյանը պատշար վարպետ է: Իսկ Դերենիկ Պապյանը մասնակցել է Բերդի տարածաշրջանի սահմանների պաշտպանությանը, նա եղել է գումարտակի հրամանատար: Ներկայումս նրա եղբայր Ռոբերտ Պապյանը Բերդի տարածաշրջանում գումարտակի հրամանատարի տեղակալ է անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով: Մովսեսից հայտնեցին, որ Դերենիկ Պապյանի՝ գումարտակի հրամանատար աշխատած ժամանակ Արթուր Մկրտումյանը եղել է նրա ենթական, դասակի հրամանատար և այդ ընթացքում նրանց միջև տարաձայնություններ են եղել: Դեպքին հաջորդած ձերբակալությունից հետո Ա. Մկրտումյանը ժպտացել է, որովհետև հարբած է եղել, նրա արյան մեջ ալկոհոլի պարունակությունը կազմել է 0,75 պրոմիլ: Մեղադրական եզրակացության մեջ նշված է, որ զինկոմ Դերենիկ Պապյանը հայհոյել և հարվածել է Մկրտումյանին, մինչդեռ քրեական գործով նման փաստ չկա. Դ. Պապյանը ընդամենը բոթել է Արթուր Մկրտումյանին»:   Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am