Պետք է բացառվի իշխանության կիրառումը որպես սեփականության, հարստության կամ նյութական միջոցների ձեռքբերման մեխանիզմ. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության կառավարության համար առաջնայինն ու ամենակարևորը երկրում ամուր ժողովրդավարություն հաստատելն է: Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նաև շեշտել է, որ իր համար ամենակարևոր սկզբունքն այն է, որ պետք է բացառվի իշխանության կիրառումը որպես սեփականության, հարստության կամ նյութական միջոցների ձեռքբերման մեխանիզմ: «Ժողովրդավարությունն ուղղակի տեսական դրույթ չէ մեզ համար: Ես կարծում եմ, որ ժողովրդավարության անհատական ընկալումն է շատ կարևոր: Ի՞նչ նկատի ունեմ: Գիտեք, կարելի է շատ քննարկել, թե ինչն էր պատճառը, որ, այնուամենայնիվ Հայաստանի քաղաքացիները ոտքի կանգնեցին և իրականացրեցին փոփոխություններ: Կարելի է բերել տնտեսական, սոցիալական, իրավական պատճառներ, բայց ես կարծում եմ, որ Հայաստանի ժողովրդի ամենամեծ պահանջը սեփքկան երկրում հարգված լինելն է: Սա ամենակարևորն է, որ Հայաստանի քաղաքացիները, Հայաստանի ժողովուրդը պահանջում են իշխանություններից և պահանջելու են ցանկացած իշխանությունից, որովհետև մենք՝ հայերս, ինքնասիրության առանձնահատուկ զգացում ունենք, և կարծում եմ, որ ժողովրդի ակնկալած հարգանքը իշխանությունից ամենակարևոր գործոնն է, որ բերեց փոփոխությունների: Մենք մեր ամենակարևոր առաքելությունը համարում ենք, որ հայ ժողովուրդը իրեն հարգված զգա, վստահի ինքը իրեն, իր ուժերին, ինքնավստահություն ձեռք բերի, որ մեզ համար չկան անլուծելի խնդիրներ, պարզապես մենք պետք է ի վիճակի լինենք մեր համազգային ներուժը, համախմբել այդ օրակարգի շուրջ, ձևակերպել և հստակեցնել մեր համազգայաին օրակարգը, այդ օրակարգի տարբեր շերտերը և, ի վերջո,  յուրաքանչյուրս մեր ջանքը բերենք այդ օրակարգի իրականացմանը: Այս առումով եմ ես շատ կարևորում ժողովրդավարության հաստատումը Հայաստանում»,- ասել է Փաշինյանը: Նա շեշտել է, որ իրենք հիմա ունեն ժողովրդի վստահությունը, այսօր ներկայացնում են Հայաստանի Հանրապետությունը՝ լինելով իշխանություն, և, երբ հասնեն որոշակի ազատությունների, մարդու իրավունքների պաշտպանության, անկախ դատական համակարգ ձևավորեն, տնտեսական հաջողությունների, քաղաքական հաջողությունների հասնեն, ինքը ավարտված չի համարի հեղափոխության և իրենց առաքելությունը: «Իմ և մեր քաղաքական թիմի ընկալմամբ՝ մեր առաքելությունը իրականացված կարող ենք համարել այն ժամանակ, երբ, ինչպես ազատ, արդար և ժողովրդավարական ընտրությունների միջոցով հասնենք իշխանության, այնպես էլ ժողովրդի ազատ կամարտահայտմամբ ի վիճակի լինենք հեռանալ իշխանությունից: Սա շատ կարևոր դրույթ է, որովհետև շատ կարևոր է, որպեսզի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, ի վերջո, իմանա և հստակ գիտակցի, որ ոչ թե իշխանությունն է որոշում, թե ինչպիսի ընտրություն կատարի ինքը, այլ ժողովուրդն է որոշում, թե ինչպիսի իշխանություն ձևավորվի Հայաստանում: Այս առումով մենք պետք է արձանագրենք, որ Հայաստանում ընտրական ինստիտուտի վերականգնումը մեր ամենակարևոր առաքելությունն է»,- նշել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ երկար ժամանակ Հայաստանում հաստատված էին տնտեսական մենաշնորհներ: «Ես այսօր պատիվ ունեմ հայտարարելու, որ Հայաստանում այլևս տնտեսական մենաշնորհներ չկան: Տեղյակ էիք, որ Հայաստանում երկար տարիներ գործել է հստակ համակարգված կոռուպցիոն մեխանիզմ: Ես պատիվ ունեմ արձանագրելու, որ այսօր Հայաստանում կոռուպցիա չկա: Իհարկե, կան կոռուպցիոն երևույթներ, կան չինովնիկներ, ովքեր 20 տարի և ավել աշխատել են այդ տրամաբանությամբ, և որևէ կասկած չիա, որ հիմա սողանցքներ են փնտրում այդ մեխանիզմները կրկին վերականգնելու համար, բայց մենք նրանց այդ հնարավորությունը չենք տա, և սա սկզբունքային հարց է մեզ համար: Ինձ համար ամենակարևոր սկզբունքն այն է, որ պետք է բացառվի իշխանության կիրառումը որպես սեփականության կամ հարստության կամ նյութական միջոցների ձեռքբերման մեխանիզմ: Ես այս հարցում շատ սկզբունքային եմ և սկզբունքային եմ լինելու, և մեր իշխանության մեջ չպետք է լինեն մարդիկ, ովքեր իշխանությունը կիրառում են որպես սեփականություն ձեռք բերելու միջոց»,- նշել է Փաշինյանը:

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am