Հաջորդական «նիկոլները» նույնպես շատ հետաքրքիր են. մենք կանգ կառնենք «վերջին» Նիկոլի վրա. Կարմեն Դավթյան

Կարելի էր ժամանակ գտնել, ստուգաբանել Նիկոլ Փաշինյանի քաղաքական-հոգեբանական կերտվածը, արձանագրել․ որպես տեսակաբանություն, նա ապրում է մի քանի «ռեժիմներով»․ ․․․ — Հաջորդական «նիկոլները» նույնպես շատ հետաքրքիր են, սակայն մենք կանգ կառնենք «վերջին» Նիկոլի վրա, որն իր անափ երազանքը՝ ամբողջական իշխանությունը վերցնելու մոտալուտ վայրկյաններ է կերտում, ու ահավոր շատ է վախենում «երբեք»-ից ու անկանխատեսելի ֆորս-մաժորներից, ուստի ժողովրդից, իր ընդդիմախոսներից թաքցելով վերը նշված՝ Դագոնի կուռքի պատկերը, դարձել է գրեթե սովորական մահկանացու, որն էլ ելել-գնացել-նստել է Արմեն Սարգսյանի առջև՝ «խոնարհաբար»՝ երկրի դարդ ու ցավից փիքր անելու։ Եթե անկեղծ՝ մարկեսյան պատկեր էր՝ երկու հակաբևեռ պարտնյորների, գեոխաղացողների, մշակույթների, մենթալ պլանների։ Մարկեսը շա՜տ կնախանձեր։ Նրանց ահավոր քաղաքավար, արտաքուստ հանդարտ նեյրոլինգվիստիկայի խորքում դետոնացիայի այնպիսի փոխարկերպումներ էին ընթանում, որ «չափիչ» գործիքի էներգետիկ կանգ կառաջանար․ Արմեն Սարգսյանը գաղափարա-պետականա-ապաքաղաքական դիրքերից վերջինիս «ցուցանում» էր, որ բոլոր դեպքերում ինքն է այս պահին խաղի տերերից մեկը՝ ոչ միայն աշխարհի կողմից իր ընդունելության մակարդակով ու հիերարխիայում, այև՝ իրավաբանորեն․ և իր՝ փոքր-ինչ այլ դիրքորոշման դեպքում հնարավոր է՝ հայաստանյան քաղաքական քարտեզի ու տախտակի բավականին հետաքրքիր գեներացում, այլակերպում, իսկ ինքն, ահա, դա չի անում, որովհետև ևս կողմնակից է, որ Նիկոլը ամբողջական պատասխանատվություն ստանձնի, և․․․ կարողանա դուրս գալ այդ պատասխանատվության տակից․․․ եթե կկարողանա։ — Ու Արմենը, որ տեսել է Իշտոյանին, բարևել կոսմոնավտ պրինց Չառլզին ու «դեբիլներ» չսիրող Լավրովին, որ Պոմպեոյի, Մերկելի, Մակրոնի և մնացյալի հետ շփվում է գրեթե հավասարը՝ հավասարին, ակադեմիական հանդարտությամբ, մոմերի ու բոլոր խաղերի արժեքների գիտակցմամբ՝ մենթալ-մտային «մաստեր կլաս էր տալիս» այդ պահին՝ միտինգներում կոկորդ պատռող, ԱՊՀ գագաթնաժողովում սեղանի ծայրին նստող, վերելակում Ալիևի հետ հանդիպող /չմոռանանք, որ BP-ի՝ «Բրիտիշ պետրոլյումի» լրջագույն մենեջեր Արմեն Սարգսյանն ինչ մտերիմ հարաբերություններ ունի Իլհամ Ալիևի հետ, և որ նրանք շատ հաճախ են միասին կամ ընտանիքներով հանգստանում ամառները․․․ ձգենք պաուզան, նշելու, որ կարծես «մտերմության» նման պարտիա է ցանկանում խաղարկել նաև Նիկոլը՝ յուր կնոջ՝ խաղաղության ջատագով տիկին Աննայի հետ․ չբացենք փակագծերը/, և ուրեմն՝ իր դեմ նստած՝ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարին Արմենը փոխանցում էր իր չակրաների իրական էներգետիկան։ — «Էներգիա» ստացողն ԺՊ-ն էլ իր հերթին, գրեթե «սամադհի» վիճակում՝ հանգիստ ունկնդրում էր Արմեն Սարգսյանին, ու ինչպես Տերյանը կասեր՝ «սիրտը նրան շշնջում էր՝ անիծի՜ր», բայց քանի որ միացված էր սիրո և հանդուրժողականության «ռեժիմը»․ Նիկոլ Փաշինյանն իմաստաբար՝ հանդուրժում էր Արմեն Սարգսյանի «մաստեր-կլասը», գուցև մտքում ունենալով ոչ միայն պառլամենտ ցրելու, այլև՝ ապագայում «քանդած-հավաքած» արդեն՝ ի՛ր պառլամենտով ու ի՛ր ժողովրդով՝ նախագահի այս ինստիտուտն ու անձը քանդել-հավաքելու սցենարը՝ ևս․․․ Կարմեն Դավթյանի ֆեյսբուքյան հրապարակումներից:

դիտվել է 86 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am