Կպահի՞ զինադադարը Փաշինյանը դեկտեմբերից հետո

ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի ու Ադրբեջանի նախագահի միջև օպերատիվ կապ է ստեղծվել, երեկ լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Այո, Ադրբեջանի հետ հաստատվել է հուսալի օպերատիվ կապ և կարող ենք ասել, որ փոխադարձաբար ցանկացած տեղեկատվություն, կես ժամվա ընթացքում, կհասնի Ադրբեջանի նախագահին և եթե նրանց կողմից լինի՝ ինձ», - ասաց Փաշինյանը: Վարչապետի պաշտոնակատարը փաստեց, որ սահմանին իրավիճակն աննախադեպ հանգիստ է՝ պնդելով, որ դա նաև Դուշանբեի համաձայնության արդյունք է: Օպերատիվ կապ, հայտնի է, որ գործել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև գործել է դեռ պատերազմի տարիներից: Իրականում այդ օպերատիվ կապի գոյությունը վատ բան չէ, եթե հաշվի առնենք, որ այն կարող է ծառայել սահմանային լարվածության սրմանը խոչընդոտելուն, ինչ-ինչ ճշգրտումներ անելու, հրադադարի խախտման դեպքերի շուրջ պարզաբանումներ ունենալու տեսանկյունից: Հնարավոր է, որ Ադրբեջանը մինչև Հայաստանի խորհրդարանական ընտրությունները հարաբերական անդորր պահպանի սահմաններում: Բայց չկա որևէ երաշխիք, որ այդ անդորրը կայուն կլինի: Ալիևի ռեժիմը ամենաանկախտեսելին է: Որոշակի պահից, նա կարող է անցնել սադրանքների ու դիվերսիոն գործողությունների, եթե ոչ՝ պատերազմական գործողությունների: Եթե Փաշինյանին հաջողվել է Ալիևից ստանալ օպերատիվ կապ ստեղծելու պայմանավորվածություն, ուրեմն, կա հնարավորություն նաև զինադադար կայուն պահպանելու հնարավորություն: Կհաջողվի՞ Փաշինյանին Ազգային ժողովի ընտրություններից հետո Ալիևի հետ ձեռքբերել զինադադարը պահպանելու կոնկրետ պայմանավորվածություն, բայց ոչ թե նոր համաձայնագրի ստորագրմամբ, ինչին ձգտում է Ալիևը, այլ 1994թ. մայիսին կնքված համաձայնագրի պահանջների պահպանումը: Բացի այդ, 1994 թվականի զինադադարի համաձայնագիրը ստորագրել է նաև Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչը, միայն այդ պատճառով Ալիևը ձգտում է զրոյացնել այդ համաձայնագիրը, ինչը ձեռնտու չէ հայկական կողմին: Հետևաբար, Փաշինյանի թիվ մեկ խնդիրն է լինելու խորհրդարանական ընտրություններից հետո վարչապետի պաշտոնում 1994 թ. զինադադարի պահպանումը: Թամար Բագրատունի

դիտվել է 80 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am