Ո՞վ է հաշվում կորուստները

ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստը Երևանից Մոսկվա է տեղափոխվելու: Այս մասին հայտարարել է Պետդումայի ԱՊՀ, Եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը: Նա հայտնել է, որ որոշումը պայմանավորված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հրաժարականով: «Ամենայն հավանականությամբ, Հայաստանի խորհրդարանն այդ ժամանակ կլուծարվի, այդ անկայուն վիճակը հոկտեմբերի վերջին կարող է ստեղծվել: Եթե իրավիճակը մեր պատկերացրած սցենարով զարգանա, մենք ո՞ւմ հետ ենք Խորհրդարանական վեհաժողով անցկացնելու: Պաշտոնակատարների՞: Դա սխալ է և անտրամաբանական», – մեկնաբանել է Կալաշնիկովը՝ ասելով, որ ՀԱՊԿ ԽՎ-ն «կարելի է հանգիստ Մոսկվայում անցկացնել»: – «Իսկ երբ Հայաստանում ամեն ինչ հունի մեջ կընկնի, մենք կաշխատենք գործող պատգամավորների և գործող վարչապետի հետ», – հավելել է նա: Երեկ պաշտոնական Երևանն անդրադարձել է այդ խնդրին՝ ՀՀ ԱԳ նախարարի մակարդակով: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին հետ կանչելու հարցով քննարկումները շարունակվում են, լրագրողներին ասել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը: «Հայաստանն արել է ամեն ինչ, որպեսզի մեր ներքաղաքական հարցերը չազդեն ՀԱՊԿ-ի վրա: ՀԱՊԿ հեղինակությունը Հայաստանի համար այնքան կարևոր է, որքան կազմակերպության անդամ յուրաքանչյուր երկրի համար», - հայտարարեց Մնացականյանը: Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովը մեղադրվում է 2008 թվականի մարտի 1-ին սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հետաքրքիրն այն է, որ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը խնդիր չի տեսնում ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստը Երևանից Մոսկվա տեղափոխելու որոշման մեջ: «Այս հարցերին պետք պրագմատիկ վերաբերվենք: Չգիտեմ՝ այս պահին խորհրդակցությունը մեր գործընկերների հետ ինչպիսին է, բայց մոտեցումը պետք է պրագմատիկ լինի: Որևէ խնդիր չեմ տեսնում», - լրագրողների հետ ճեպազրույցում ասել է նա: Հիմա պրագմատիզմ կարելի է դրսևորել ցանկացած հարցում, բայց պետք է հաշվել, թե Հայաստանի հանրապետությունը ինչ շահեց առհասարակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ այս աղմուկից: Արդյոք չէր կարելի ռուսական կողմի հետ քննարկել հարցը, ապա Մարտի 1-ի գործով նոր գործընթացի սկսել Խաչատուրովի շուրջ: Առանց այն էլ ռուսական կողմը, այսպես ասած, բարդ գործընկեր է, չհաշված կազմակերպության այլ անդամ երկրների ջերմ հարաբերություններն Ադրբեջանի հետ: Այնպես որ, պրագմատիզմը՝ պրագմատիզմ, բայց Հայաստանի շահն էլ պետք է հաշվել: Թամար Բագրատունի

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am