Պուտինի նոր պատժամիջոցներն ու Հայաստանի հակվածությունը դեպի Մոսկվա

Եվրոպական Միության ղեկավարները Բրյուսելում գումարած ժողովում կոչ են արել Մոսկվայի նկատմամբ սահմանել նոր պատժամիջոցներ՝ ի պատասխան միության անդամ երկրներին հաքերային գրոհների ենթարկելու ռուսների գործելակերպին: Մեծ Բրիտանիան և Նիդերլանդները շաբաթներ առաջ ներկայացրել են տեղեկություններ, որոնց համաձայն, Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր վարչության՝ ГРУ-ի գործակալներն, այս տարվա ապրիլին փորձել են կոտրել Հաագայում տեղակայված քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպության կայքէջը: Եվրամիության նախաձեռնության մասին տեղեկությունը հրապարակվել է անդամ պետությունների ղեկավարներից կազմված Եվրոպական խորհրդի պաշտոնական էջում: Եվրամիությունը նշում է, որ անհրաժեշտ է ձեռնարկել միջոցներ՝ հաքերային գրոհներին հակազդելու և դրանք արդյունավետ եղանակով կանխելու համար: Առաջարկը ներկայացրել են Մեծ Բրիտանիան, Նիդերլանդները, Լիտվան, Էստոնիան, Լատվիան, Դանիան, Ֆինլանդիան և Ռումինիան: «Ազատության» թղթակից Ռիկարդ Ջոզվյակի փոխանցմամբ, այդ առաջարկն անմիջապես ուժի մեջ չի մտնում: Առաջիկա շաբաթներին և ամիսներին Եվրամիության երկրները դեռ պետք է մշակեն օրինագիծը և կազմեն իրավական պարզաբանումներ պարունակող դրա վերջնական տարբերակը: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը գործընկերներին կոչ է անում այս հարցում միասնական լինել և համատեղ քայլերով պատասխանել հաքերային հարձակումներին՝ նշելով, որ այլապես մեծ վտանգներ են սպառնում Եվրամիության տնտեսությանը և դեմոկրատիային: «Անհրաժեշտ է սահմանափակող որոշումներով, այդ թվում՝ կոշտ պատժամիջոցներով արձագանքել և պատժել կիբեր-գրոհայիններին», - ասում է Բրիտանիայի վարչապետը: Նախագծով առաջարկվում է սառեցնել հաքերային գրոհների համար պատասխանատվություն կրող մարդկանց հաշվեհամարները և արգելել նրանց մուտքը Եվրամիության տարածք: Այդ նախաձեռնությունը Եվրամիության անդամ երկրները ներկայացնում են մի ժամանակաշրջանում, երբ Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերություններում առկա է լուրջ ճգնաժամ, որն ի հայտ է եկել ռուսներին վերագրվող հաքերային գրոհների և ընտրություններին միջամտելու հետևանքով: Միաժամանակ արևմտյան փորձագետներն արձանագրում են, որ հետխորհրդային տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը մեծանում է ԱՄՆ-ի թուլության պատճառով: The Hill կայքի փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգները պետք է ավելի ակտիվորեն համագործակցեն համաշխարհային հանրության հետ, քանի դեռ ռուսերենը չի դարձել գերիշխող և փոխարինել անգլերենին առևտրի ոլորտում: Հոդվածագրի կարծիքով՝ ԱՄՆ-ի ցածր ազդեցության պատճառով հետխորհրդային երկրները ավելի հաճախ են դիմում Կրեմլին։ Օրինակ՝ Սիրիայում Ռուսաստանի հաջողությունը հանգեցրեց նրան, որ այժմ Թուրքիան գնում է ռուսական C-400 հակահրթիռային համակարգեր: Չնայած ԱՄՆ պատժամիջոցների սպառնալիքին՝ Հնդկաստանը նույնպես պատրաստ է 5 մլրդ դոլարով ձեռք բերել ռուսական սպառազինության համակարգեր: Հոդվածագիրը նաև նշում է, որ Հայաստանում ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո հույս կար, որ այդ երկիրը պատրաստ է շրջվել դեպի ժողովրդավարական Արևմուտքը, սակայն Հայաստանի հակվածությունը դեպի Ռուսաստան դեռևս շարունակվում է։ Պուտինի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը վստահեցրեց, որ հայ-ռուսական հարաբերությունները ռազմավարական-գործընկերային բնույթ են կրում։ Չնայած ռուս-վրացական հարաբերություններում առկա խնդիրներին՝ երկու երկրների պաշտոնյաները պարբերաբար բանակցություններ են վարում և վերականգնում տնտեսական կապերը: Բացի այդ, Մոլդովան նույնպես փորձում է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, և նախագահ Իգոր Դոդոնը կողմ է Մոսկվայի հետ սերտ հարաբերությունների ամրապնդմանը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 90 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am