Դերասանություն մի արեք

Հոկտեմբերի 21-ին Հայաստանի մի շարք համայնքներում արտահերթ ընտրություններ են սպասվում, դրանք այն քաղաքներն ու գյուղերն են, որտեղ թավշյա հեղափոխությունից հետո համայնքի ղեկավարները իշխանության սպասարկուների ճնշմամբ հրաժարականներ ներկայացրեցին։ Խոշոր քաղաքներից են Արմավիր, Էջմիածինը, Հրազդանը, Կապանը եւ այլն։ Ամիսներ շարունակ նոր իշխանությունների հասցեին քննադատություննները չեն դադարում նաեւ այն համատեքստում, որ Փաշինյայնը չունի պրոֆեսիոնալ թիմ, անհաջող կադրային քաղաքականություն է վարում, արդյունքում նա թե վարչապետ է աշխատում, թե նախարար, մի խոսքով՝ ինչ պատահի։ Որ մեր օրերում մեկ մարդու իշխանություն է հաստատվել, եւ այդ մեկ մարդը հեղափոխության հերոս Նիկոլ Փաշինյանն է, ապացուցում է հենց ինքը։ Մի քանի օր է Փաշինյանը այցելում է համայնքներ եւ կոչ անում բնակիչներին քվեարկել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածուների օգտին։ Նախօրեին նա Արմավիրում էր, երեկ Էջմիածնում, այսօր վարչապետի պաշտոնակատարը Սյունիք է գնացել։ Նախորդ իշխանությունների ժամանակ երբեւէ չի եղել այնպես, որ վարչապետը մասնակցի համայնքի ղեկավարի ընտրությունների քարոզարշավին։ Այս համատեքստում հետաքրքրական է, որ Նիկոլ Փաշինյանը անտեսում է Հրազդանը, որտեղ քաղաքապետի թեկնածություն է առաջադրել ՔՊ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի որդին՝ Սեւակ Միքայելյանը, վերջինս ՔՊ տարածքային կառույցի ղեկավարն է։ Իսկզբանե այս առաջադրումը մեծ աղմուկ բարձրացրեց, կուսակցությունից հայտարարեցին, որ Սեւակ Միքայելյանը ինքնաառաջադրվել է եւ իրենք չեն աջակցելու։ Բայց տարօրինակն այն է, որ ՔՊ-ն այստեղ թեկնածու չառաջադրեց։ Եթե Սասուն Միքայելյանի որդին իսկապես ինքնաառաջադրվել էր եւ ՔՊ-ում չէին ձեւացնում, որպեսզի չարժանանային լուտանքներին, թե գնում են ՀՀԿ-ի հետքերով եւ տեղական իշխանիկների նոր դարաշրջան է բացվում, ապա Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը պետք է սեփական թեկնածուով հանդես գար՝ ցույց տալու համար, որ չի խրախուսում այդ գործելաոճը։ Չենք խոսում, որ կարող էր Սեւակ Միքայելյանին հեռացնել կուսակցությունից ՝ իրենց «խայտառակելու» հիմնավորմամբ։ Սակայն ոչ մեկն եղավ, ոչ մյուսը ։ Մի կողմ դնենք, որ, իսկապես, արատավոր բարքերը չի կարելի շարունակել եւ որեւէ տարածք վերցնել սեփական տնօրինության տակ, սակայն եղածը եղած է ու եթե ՔՊ-ում սանկցիաներ չեն կիրառում, նշանակում է մեծ հաշվով համաձայն են այդ առաջադրման հետ։ Ըստ ամենայնի Փաշինյանի՝ Սասուն Միքայելյանի նկատմամբ վերաբերմունքը այլ խորքային պատճառներ ունի։ Նոր իշխանության պարագլուխը չի հանդուրժում կայացած եւ ճանապարհ անցած մարդկանց եւ իրեն շրջապատում է անփորձ, իրենից ցածր ինտելեկտով, վաստակ չունեցող մարդկանցով։ Ինչ-ինչ բայց Սասուն Միքայելյանի վաստակը ոչ միայն պետության հարցում է անուրանալի, այլեւ Քաղաքացիական պայքար կուսակցության կայացման։ Տարիներ առաջ, երբ Փաշինյանի նկատմամբ անվստահությունը հասել էր գագաթնակետին ու չորս կողմից դարձել էր քննադատության թիրախ, Սասուն Միքայելյանը հավատարիմ զինվորի պես առաջին օրվանից նրա կողքին էր, հեղափոխության օրերին էլ չկիսելով փաշինյանական մոտեցումները, այդուհանդերձ առաջին օրվանից առաջին գծում կանգնածների շարքում էր։ Հետեւաբար բարոյական տեսանկյունից էլ կարելի էր հարգել գործընկերոջը եւ «թարգել» դերասանությունը, թե իրենք համաձայն չեն այդ առաջադրմանը։ Անի Սահակյան

դիտվել է 67 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am