Քոչարյանի ճշգրիտ ախտորոշումը

Ռոբերտ Քոչարյանը «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում հստակ ախտորոշել է Հհայաստանում ստեղծված հետհեղափոխական իրավիճակն ու մի շարք ճշգրիտ կանխատեսումներ է արել: Նա հայտարարել է, որ մտադիր է ստեղծել կուսակցություն, որը կզբաղեցնի, իր գնահատմամբ, ընդդիմադիր դաշտում առաջացած լուրջ վակուումը: Միեւնույն ժամանակ հստակեցրել, որ այս ընտրություններին չէ, որ պատրաստվում է քաղաքական հայտ ներկայացնել.<Հասարակության մեծ մասը պատրաստ չէ քննարկել հեղափոխական կլիշեի կոնտեքստից դուրս ոչինչ: Դա այժմ գերակշռում է հասարակության շրջանում, այդպիսին է մթնոլորտը երկրում>> ասում է նա ու առավել մանրամասն հիմնավորում քաղաքական հայտի հետաձգումը. <<Մարդիկ պատրաստ չեն ծրագրեր քննարկել, խորանալ տնտեսության, սոցիալական քաղաքականության հարցերում, այդ ամենը մակերեսային բնույթ կկրի, կանդրադառնան ինչ-որ գծերով, «պտիչկայի» համար։ Կգերիշխի հեղափոխության պաշտպանության թեման>>: Սակայն հաջորդիվ բացահայտվում է Ռոբերտ Քոչարյանի հայտի հետաձգման իրական պատճառները: Նա ասում է, թե այսօր Հայաստանում ընդդիմադիր ուժ գոյություն չունի, չկա այլընտրանք, ինչն անչափ վտանգավոր է: Մինչդեռ շաբաթներ առաջ, երբ խորհրդարանական երեք ուժերը՝ հոկտեմբերի երկուսի արկածախնդրությանը չէին գնացել, Ռոբերտ Քոչարյանը իր հարցազրույցներից մեկի ժամանակ վստահաբար պնդում էր, թե կդառնա ընդդիմադիր բեւեռի կենտրոն: Հետաքրքիր է՝ հիմա ուր անհետացան ընդդիմադիրները, ինչու է նա պնդում, որ այսօր այլեւս ընդդիմություն գոյություն չունի: Սա նշանակում է, որ Քոչարյանի հույսը խորհրդարանական երեք ուժերն էին՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն: Որքան էլ նա սովորության համաձայն ծանրութեթեւ էր անում ու հստակ չէր ասում այդ մասին, սակայն գործընթացները ցույց տվեցին, որ Քոչարյանը ակնկալում էր նրանց աջակցությունը: Իսկ այդ ուժերի կապիտուլացիայից հետո երկրորդ նախագահին այլ բան չի մնում, քան գնալ Նիկոլ Փաշինյանի հետքերով՝ քաղաքական հենարան դարձնելով նոր սերնդին: Բայց ի տարբերություն վերջինի, Քոչարյանը կսինթեզի փորձը եւ երիտասարդական ավյունը.<< Ստեղծված իրավիճակը հաշվի առնելով՝ ամեն դեպքում հարկավոր է նոր, տաղանդավոր, երիտասարդ և եռանդուն մարդկանց ներգրավել, ունենալ էներգիայի և փորձի լավ համադրություն։ Իհարկե, ոմանց հարկավոր է ներգրավել հին թիմից, որին դու գիտես, որի հետ աշխատել ես։ Սակայն, ամեն դեպքում, պետք է հիմնվել նոր սերնդի վրա։ Իսկ դա անելը հեշտ չէ, դրա համար ժամանակ է հարկավոր>>։ Քոչարյանը նոր ձեւավորվելիք խորհրդարանին ժամանակավոր կյանք է կանխատեսում: Հարցին՝ մեկ-երկու տարվա կյա՞նք եք տալիս այս խորհրդարանին։Նա բացասական պատասխան է տալիս, միեւնույն ժամանակ հավելում. <<Ես ենթադրում եմ, որ նրա լեգիտիմության մասին խոսակցություններ կլինեն, և կախված նոր իշխանության՝ տնտեսությունում և սոցիալական ոլորտում կատարած աշխատանքի արդյունքներից՝ կընթանան բոլոր մյուս գործընթացները՝ նայած, թե որքան համառորեն հասարակությունը կպահանջի նոր արտահերթ ընտրություններ։ Եթե իշխանությունը հաջողի, ապա դա կարող է ձգվել մի ամբողջական ընտրական շրջան։ Ամեն դեպքում, խորհրդարանի կասկածելի լեգիտիմությունը նոր ընտրություններ անցկացնելու պահանջում իրավացի լինելու զգացում կտա մարդկանց։ Ֆորսմաժորային ցանկացած իրավիճակ կարող է այդպիսի պահանջների հանգեցնե>> ասում է նա, ում համոզմամբ այս արտահերթ ընտրությունների օբյեկտիվ անհրաժեշտություն չկար։ Անի Սահակյան

դիտվել է 93 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am