Հայաստանը կարող է Լիբանանի համար դառնալ պատուհան դեպի Եվրոպա

Լիբանան աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը բարձր է գնահատել Լիբանանի խորհրդարանի նախագահի ներդրումը հայ-լիբանանյան բարեկամության ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունների իրականացման գործում։ Նաբիհ Բըրրին ողջունել է Նիկոլ Փաշինյանի այցը Լիբանան՝ նշելով, որ այն հնարավորություն կտա նոր թափ հաղորդել երկու երկրների բարեկամական հարաբերություններին: Զրուցակիցները կարևորել են լիբանանահայ համայնքի դերակատարությունը՝ որպես երկու երկրները կապող և հարաբերություններն ամրապնդող օղակ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ բարեկամ Լիբանանը, ինչպես պատմության ողբերգական պահերին, այնպես էլ այսօր Հայաստանի կողքին է՝ իր նպաստը բերելով Ցեղասպանության հանցագործության դատապարտմանը: Նաբիհ Բըրրին իր հերթին բարձր է գնահատել Լիբանանի հայերի դերակատարությունը և ներդրումը երկրի զարգացման գործում: «Մեր եղբայր հայերը ներկայացված են Լիբանանի խորհրդարանում ու կառավարությունում և իրենց կարևոր նպաստն են բերում Լիբանանի առաջընթացին», - ասել է նա: Երկու երկրների միջև հարաբերությունների հետագա խորացման համատեքստում ՀՀ վարչապետի պաշտոնակատարը և Լիբանանի խորհրդարանի նախագահը կարևորել են միջխորհրդարանական կապերի ընդլայնումը և բարեկամության խմբերի ակտիվ աշխատանքը: Լիբանանի խորհրդարանի նախագահը նշել է, որ Հայաստանը կարող է Լիբանանի համար դառնալ պատուհան դեպի Եվրոպա, իսկ Լիբանանը Հայաստանի համար` պատուհան դեպի Մերձավոր Արևելք, և պետք է ակտիվ աշխատել այդ ուղղությամբ կոնկրետ արդյունքներ արձանագրելու համար: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկու երկրներում ընթացիկ քաղաքական իրավիճակի և զարգացումների շուրջ: Տարածաշրջանային անվտանգության ապահովման ուղղությամբ շարունակական ջանքերի համատեքստում Նիկոլ Փաշինյանը և Նաբիհ Բըրրին կարևորել են Հայաստանի մասնակցությունը Լիբանանում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելությանը:

դիտվել է 170 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am