Նրա կյանքը վտանգված է․ Բաքվում բանտարկված ազգությամբ հայ Մարատ Ուելդանովի քրոջ խոսքով՝ եղբորն առանց հիմնավորման են պահում Ադրբեջանում

Բաքվում բանտարկված ազգությամբ հայի Մարատ Ուելդանով-Գալուստյանի դատական գործին վերաբերող բոլոր գործընթացներն ավարտվել են: Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց նրա քույրը՝ Մարիանա Միրզոյանը:«Հիմա մենք սպասում ենք՝ երբ ադրբեջանական կողմը թույլ կտա, որ նա իր չկատարած հանցանքի պատիժը կրի Ռուսաստանում», - ասաց նա: Ըստ նրա՝ նախորդ տարվա դեկտեմբերի 19-ին Ռուսաստանի արդարադատության նախարարը փաստաթղթեր է փոխանցել Ադրբեջանի արդարադատության նախարարությանը, որ եղբորը տեղափոխեն: «Արդեն մեկ տարի է՝ նրանք մտածում են՝ Մարատին տեղափոխե՞ն, թե՝ ոչ»,- ասաց նա՝ հավելելով, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը խելամիտ չի համարում փոխադրել իր եղբորը Ռուսաստան՝ այնտեղ իր պատժի կրումը շարունակելու համար, - «ընդ որում՝ չի ներկայացնում մերժման պաշտոնական հիմնավորումը»: Մարիանա Միրզոյանը պատմեց, որ Բաքվում Մարատ Ուելդանով-Գալուստյանին թույլ են տալիս ընտանիքի անդամների հետ հեռախոսով խոսել՝ շաբաթվա մեջ երկու անգամ: «Նա շատ է հոգնել, ցանկանում է Ռուսաստան վերադառնալ, որ տեսնի իր ծնողներին։ Նրա առողջությունը շատ է վնասվել: Ամբողջ սեպտեմբեր ամիսը նա ջերմություն է ունեցել, սկզբից ատամի պատճառով նրա դեմքն է ուռել, ջերմություն է ունեցել: Երկար ժամանակ նա դիմացել է ատամի ցավին, հետո հիվանդացել է, բուժել են բրոնխիտը, և այդ ամբողջն ուղեկցվել է ջերմությամբ, հարբուխով, հազով և ականջների ցավով: Իմ խնդրանքին՝ Մարատին տեղափոխել ստացիոնար բուժման և բուժել նրան բժշկի վերահսկողությամբ, այդպես էլ դրական չպատասխանեցին: Ինձ ասել են, որ եղբորս առողջական վիճակը բավարար է: Նրա մոտ այսօրվա դրությամբ մնացորդային հազ կա», - ասաց նա: Հարցին, թե ինչ են անում Ռուսաստանի պատկան մարմինններն իրենց քաղաքացու շահերը պաշտպանելու համար՝ Մարիանա Միզոյանը պատասխանեց՝ իր կարծիքով՝ ոչինչ: «Եթե ինչ-որ բան անեին, ինչ-որ արդյունք կլիներ: Իսկ քանի որ արդյունք չկա, հետևություն եմ անում, որ չեն աշխատում: Անգամ ի վիճակի չեն լուծելու Մարատի՝ Ռուսաստանում պատժի կրումը իրագործելու հարցը, հանցանքի, որը ինքը չի էլ գործել: Ես ստանում եմ շաբլոն պատասխաններ իմ հարցերին», - ասաց նա: Պատճառը, ըստ նրա, այն է, որ բոլոր «չինովնիկները» անտարբեր են հասարակ մարդկանց ճակատագրերի նկատմամբ: «Ես միայն Մարատին նկատի չունեմ: Մենք մեր խնդիրներով խանգարում ենք նրանց «աշխատել»: Ես մեկ անգամ չէ, որ եղել եմ նախագահի աշխատակազմում, ՄԻՊ-ի գրասենյակում կամ արդարադատության նախարարությունում և տեսել բոլոր այդ չինովնիկների դեմքերը: Իրենց համար դա, ցավոք սրտի, սովորական աշխատանք է․ վերցնում են քեզնից դիմումները, իսկ հետո ուղարկում են շաբլոն պատասխաններ», - ասաց նա` խնդրելով ՌԴ ՄԻՊ-ին և արդարադատության նախարությանը Մարատին՝ իրենց քաղաքացուն, պաշտպանելու գործընթացում նախաձեռնողականություն դրսևորել, - «նրա կյանքն իսկապես վտանգված է»: Հիշեցնենք, որ Մարատ Ուելդանով-Գալուստյանը 2016թ․ հունիսի 9-ից ձերբակալվել և անազատության մեջ էր պահվում Բաքվում՝ թմրանյութերի, հոգեմետ միջոցների անօրինական պատրաստման, արտադրության, ձեռքբերման, իրացման, պահման և տարածման մեղադրանքներով: Սակայն նրա մտերիմներն ու գործընկերները ժխտում էին ադրբեջանական վարկածը՝ համարելով, որ մեղադրանքներն անհիմն են: Ավելին՝ պատմում էին, որ հարցաքննության ժամանակ Մարատ Ուելդանովին նրա ազգության մասին էին հարցնում: Մարատ Ուելդանովն Ադրբեջանում մեկ տարուց ավելի աշխատել էր ավստրիական «Do&Co» ընկերությունում, որը զբաղվում էր հյուրանոցային բիզնեսով: Քանի որ նրա անձնագրում նշված էր ոչ թե իր հայկական ազգանունը, այլ՝ կնոջ, ապա Բաքվում նա երբեք չէր հայտնվել ուշադրության կենտրոնում: Մարատը 1990-ականներից Ռուսաստան էր տեղափոխվել Բաքվից՝ իր ընտանիքի հետ: 2016թ. ապրիլի 28-ին Բաքվում ավարտվել է Մարատ Ուելդանով-Գալուստյանի գործի քննությունը: Փակ դատավարությունն անցկացվել էր դատավոր Սամիր Ալիևի նախագահությամբ: Ազգությամբ հայ ՌԴ քաղաքացին դատապարտվել է 8 տարվա ազատազրկման:

դիտվել է 137 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am