Ուշագրավ գնումներ «Սեքյուրիթի Դրիմից». lurer.com

E-gov էլեկտրոնային հարթակում մեկ անձից կատարված գնումների պատկերը հաճախ անչափ ուշագրավ փաստեր է վեր հանում: Որոշ գերատեսչություններ չափից մեծ գումարներ են ծախսում, մյուսները գնումները կատարում են մեկ կամ երկու անհատ ձեռներեցներից, սակայն էլ ավելի հետաքրքիր է, երբ կառույցը, որը խախտում է արձանագրում այս կամ այն ընկերությունից, այնուհետև միլիոնների հասնող գնումներ է կատարում այդ նուն կազմակերպությունից: Խոսքը ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության մասին է: Վերջին մի քանի ամիսների ընթացքում այս կառույցը 3,124,610,000 դրամ արժողությամբ Հավատարմագրային կառավարման ծառայություններ է գնել  հանրությանը քաջ հայտնի «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունից: Հիշեցնենք՝ այս ընկերությունը կապվում է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի անվան հետ:
Սակայն խնդիրը բնավ էլ սեփականատերը չէ, այլ այն փաստը, որ նույն ոստիկանությունը ամիսներ առաջ պաշարել էր այս ընկերության գրասենյակը, այնուհետև հանրությանը ավետել, որ Ընկերությունը ստեղծել է արագության վերահսկման մշտադիտարկման համակարգ, որի գործարկման արդյունքում պետության գանձած գումարները բաշխվել են ճանապարհային ոստիկանության եւ «Սեքյուրիթի Դրիմի» միջեւ՝ 30/70, 50/50 եւ 10/90 տոկոսային հարաբերակցությամբ: Բացի այդ՝ 2017թ. կնքված պայմանագրով, ճանապարհային ոստիկանությունը գանձած գումարների 10 տոկոսը մատուցվող ծառայությունների համար հատկացրել է «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությանը: Նույն պայմանագրով ճանապարհային ոստիկանությունը պարտավորվել է նաեւ ընկերությանն ամբողջությամբ հատուցել մատուցված ծառայությունների ծախսերը: 2017թ. փետրվարից 2018թ. հունիս՝ կազմվել են փաստացի չմատուցված ծառայությունների վերաբերյալ կեղծ կատարողական ակտեր, որոնց հիման վրա կազմված կեղծ հաշվետվությունները ներկայացվել են ճանապարհային ոստիկանություն: Արդյունքում, «Սեքյուրիթի Դրիմ» եւ «Էլլիպս» ընկերությունների տնօրինությունը հափշտակել է շուրջ 1 միլիարդ 15 միլիոն 869 հազար 600 հարյուր դրամ:
Եվ ահա, այս ընկերության հետ ոստիկանությունը այսօր էլ է շարունակում իր համագործակցությունը: Համաձայնեք՝ տարօրինակ է: Շուկայում վստահաբար կան նաև այլ ընկերություններ, այդ դեպքում՝ ինչո՞ւ հենց «Սեքյուրիթի Դրիմը»: Չի՞ նշանակում սա արդյոք, որ չնայած քրեական պատմությունների մեջ հայտնվելուն, սահմանված տուգանքներին (որոնք, ի դեպ, հայտնի չէ՝ վերադարձվել են բյուջե թե ոչ) շարունակում է պահպանել եթե չասենք մենաշնորհը, ապա՝ գերիշխող դիրքը…

դիտվել է 85 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am