Ինչով է բացատրվում ներողամտությունը Սերժ Սարգսյանի մտերիմ գողականի հանդեպ

Հոկտեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունովը, որը հանրությանը հայտնի է Արտյոմ Կանևսկոյ անունով, ուղիղ մեկ շաբաթ առաջ 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: Հիշեցնենք, որ Արտյոմ Հարությունովը ձերբակալվել է այս տարվա հունիսի 28-ին, Հալաբյան փողոցում գտնվող գրասենյակում կատարված խուզարկությունից հետո, այնուհետև կալանավորվել` հուլիսի 1-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել է 38.308 հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, դրդչություն կատարելու համար։ Ըստ մեղադրանքի՝ Հարությունյանը դրդել է պաշտոնատար անձի՝ իրեն կեղծ անձնագիր տրամադրել։ Առաջադրված մեղադրանքում, սակայն Արտյոմ Հարությունովն իրեն մեղավոր չի ճանաչում: Ավելի վաղ՝ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Արտյոմ Հարությունովին գրավով ազատ արձակելու՝ պաշտպանների ներկայացրած միջնորդությունը։ Ձերբակալությունից առաջ՝ 28-ին Ազգային անվտանգության ծառայությունը ստուգումներ էր իրականացում Արտյոմ Կանևսկոյին պատկանող տարածքում: Դրանից մեկ շաբաթ առաջ էլ ոստիկանությունը մասսայական խուզարկություններ իրականացրեց Հայաստանի տարածքում ապրող գրեթե բոլոր օրենքով գողերի ու քրեական հեղինակությունների տներում: Պաշտոնապես չմեկնաբանվեց՝ խուզարկության նպատակը, ոչ պաշտոնապես դա ներկայացվեց քրեական մի գործի՝ սպանության շրջանակներում կատարված խուզարկություն: Դեռ այդ օրերին տարակուսանքի տեղիք տվեց՝ ոստիկանությունը խուզարկություններ կատարեց ու որեւէ մեկին չձերբակալեց, բայց ԱԱԾ-ն մեկ շաբաթ անց նման որոշում կայացրեց եւ ընդ որում՝ միայն Կանեւսկոյի վերաբերյալ: Հիշեցնենք, որ Կանեւսկոյն համարվում է Սերժ Սարգսյանի մտերիմը, խորհրդարանական վերջին ընտրություններին աջակցել էր Սերժ Սարգսյանին ՀՀԿ-ի վերարտադրության համար, նա 2010 թվականին մահացած «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի եղբայրն է, բավական լավ հարաբերությունների մեջ է և՛ նախկին իշխանությունների, և՛ իրավապահ մարմինների հետ: Նա ,ըստ տեղեկությունների՝ Դոն Պիպոյի դեմ կազմակերպված մահափորձի պատվիրատուն է, մահափորձը կազմակերպվել էր անցած տարի, սակայն շնորհիվ իր հովանավորյալնեի Կանեւսկոյը ազատության մեջ էր գտնվում: Հիմա անչափ հետաքրքրական է, թե ինչու է ազատ արձակվում Կանեւսկոն: Եւ այն էլ այն փուլում, երբ ազատություն են շնորհում նաեւ Դոն Պիպոյին: Կարող ենք այս ամենից եզրակացնել, որ Նիկոլ Փաշինյանը այս հարցում էլ բռնելու է Սերժ Սսարգսյանի ուղին: Իր իշխանության սկզբում նրանց հարցում մի փոքր դաստիարակչական կուրսեր անցկացրեց, փակեց բերդում, իսկ հիմա արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ազատություն է շնորհում, որը գին է ունենալու՝ քվեի, ձայն հավաքելու տեսքով: Կամ էլ քրեածին տարրերի հարցում այս ներողամտությունը մեկ ուրիշ պատճառաբանություն ունի, դրա անունը փող է: Նիկոլ Փաշինյանի՝ փողի կարիք ունեցող իշխանությունը գործարքի է գնում եւ ազատության դիմաց գումարներ ձեռք գցում: Անի Սահակյան

դիտվել է 3271 անգամ
Լրահոս
57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ 10 մ բարձրությունից ընկել և մահացել է Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել Մարտուն Գրիգորյանը հայտարարում է՝ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից Մեղրի-Քաջարան ճանապարհին ավտոբուս է խափանվել Գործող իշխանության խնդիրը ոչ թե կարգապահական խնդիրների կանխումն է, այլ նեղ շրջապատին անգործ չթողնելը Ստուգումներ՝ «Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում․ երկուսում հայտնաբերվել են խախտումներ Վնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ են Ռազմիկ Դավոյանը ինձ ասաց՝ ինձ այստեղ կթողնես․ Ռազմիկ Դավոյանի կին Չհամարձակվեք խոսել․ դուք կործանել եք ամենալուսավոր ակադեմիական քաղաքը․ Ղազարյանի սուր խոսքը (video) ՍԱՐՍԱՓԵԼԻ․ Հենց հիմա նայեք ադրբեջանցի երեխաների նկարներին․ Ձեր հետ ոչ մեկ խաղաղության չի գնում (video) Լուլուն շտապ պետք է ձերբակալվի․ գլխավոր դատախազը լսե՞լ է իր վերջին հայտարարությունը․ Զոհրաբյան (video) Վահագն Ալեքսանյա՛ն, շտապ դուրս արի ԱԺ–ից․ ես քո համար բիզնես պլան եմ մտածել․ քաղաքացի (video) Նիկո՛լ, գնա գաղտնի հանդիպի Քոչարյանի, Կարապետյանի հետ, հարցրու ոնց են արել (video) Սպասե՛ք․ Փաշինյանը Ալիևի հետ գաղտնի պայմանավորվել է․․․ սեպտեմբերի վերջին մեծ աղետ է լինելու․ Բազեյան (video) Դուք սարսափելի պայմաներ եք ստեղծել․ ժամկետները անցնում են, ինչպես եք այդ հարցը լուծելու․ պատգամավոր (video) Ամեն գերու համար 30 հազար դոլար․ ինչ նոր զարգացումներ են սպասվում ԱՄՆ–Իրան պատերազմում․ Նահապետյան (video) Արուսյակ Ալեքսանյա՛ն, բումերանգը քե դեմ է աշխատում․ դու դեռ շաա՜՜տ պրոբլեմներ ես ունենալու․Զոհրաբյան (video) Կոնջորյա՛ն, ներողությու՞ն եք պահանջում․ ԱԺ-ն զոն չի ձեր համար, դուք էլ զոն նայողները չեք. Սուրենյանց (video) Ձերբակալվել են հանցագործության պահին Էդգար Ղազարյան․ Ալեն Սիմոնյանն իր գործունեությամբ սպառնալիք է Հայաստանի համար Վեց ամսում Ադրբեջանը 17,3 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան ԱՄՆ-ը քննարկում է Իրանին միջուկային հարված հասցնելու հարցը Գոռ Թովմասյանը նշանակվել է Ո՞վ է որոշում Հայաստանի փոխարեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am