Նրանց պարզապես պետք է շուտ բռնել և բանտ տանել. Վարուժան Ավետիսյանը` Հունան Պողոսյանի և Վալերիյ Օսիպյանի մասին

Նախօրեին «Սասնա Ծռեր» կուսակցությունը կառավարության կադրային քաղաքականության վերաբերյալ հայտարարություն տարածեց: Հայտարարությունում մասնավորապես նշված էր, որ չնայած «Սասնա Ծռեր» կուսակցության և հասարակության լայն շրջանակների հորդորներին` կառավարությունը շարունակում է պատասխանատու պաշտոններին նշանակել նախկին հանցավոր ռեժիմի ներկայացուցիչներին, այդ թվում նրանց, ովքեր աչքի են ընկել իրենց դահճային բնույթով և զբաղվել են ժողովրդին կեղեքելով ու թալանելով։ «Սասնա Ծռեր»-ը հորդորեց վարչապետ Փաշինյանին ոչ միայն վերանայել նման անընդունելի կադրային քաղաքականությունը, այլև արդեն նշանակված անձանց, առաջին հերթին Վալերի Օսիպյանիn և Հունան Պողոսյանին ազատել զբաղեցրած պաշտոններից և հանձնարարել ստուգելու այդպիսի անձանց նախկին գործունեությունը` ժողովրդի և պետականության դեմ կատարած հանցագործությունների համատեքստում: «Ժողովուրդ» օրաթերթը այս ու այլ հարցերի մասին խոսել է «Սասնա ծռեր» խմբավորման խոսնակ Վարուժան Ավետիսյանի հետ: -Պարո՛ն Ավետիսյան, «Սասնա Ծռերը» հանդես եկավ հայտարարությամբ, որում մասնավորապես նշեց, թե վարչապետ Փաշինյանն առաջին հերթին պետք է աշխատանքից ազատի Վալերի Օսիպյանին և Հունան Պողոսյանին: Ինչո՞ւ հենց նրանց անունները նշեցիք հայտարարությունում:  -Որովհետև նրանք այսօր ամենաօդիոզ կերպարներն են: Կադրային քաղաքականության մեջ ամենասխալ նշանակումները նրանք են, դրա համար էլ հարկ համարեցինք հենց նրանց անունները հատուկ շեշտել: -Ձեր հայտարարությունում նշել եք, որ վարչապետը պետք է վերանայի ընդհանուր կադրային քաղաքականությունը: Այսինքն` կադրերի մեծ մասը Ձեզ դուր չե՞ն գալիս: -Այո՛: Մեր խոսքը միայն նշված անձանց չէր վերաբերում: Հայտարարությունում նկատի ենք ունեցել նախկին ռեժիմը ներկայացնող բոլոր կադրերին: Բացի այդ, նախկինում էլ հորդորել ենք պարոն Փաշինյանին հենվել ազգային ռեսուրսի վրա: Այսինքն` չսահմանափակվել միայն իր թիմի շրջանակներում և նախկին կառավարության պաշտոնյաներով: Պետք է ավելի լայն սեկտոր վերցնել և ամբողջ ազգային ռեսուրսը աչքի տակ առնելով` այլ նշանակումներ կատարել: -Կարելի է ասել` հիմա նշանակումներում գերակշռում են երիտասարդ կադրերը: -Շատ ժամանակ չի անցել, որ հնարավոր լինի հստակ մասնագիտական գնահատականներ տալ: Անշուշտ, բոլորն էլ թերություններ ունեն, բայց այսօր կարևորը մեր խնդիրը լուծելն է, ոչ թե ընթացիկների մասին մտածելը: Նախ պետք է վերանայվի այն մոտեցումը, որ հին ռեժիմի ներկայացուցիչները չլինեն, իսկ մնացածի հետ կապված ամեն բան կլուծվի: Երիտասարդ պաշտոնյաները գուցե անփորձ են, բայց սովորելու մեծ ունակություն ունեն: Եթե ինչ-որ խնդիրներ էլ լինեն նրանց հետ կապված, արագ կլուծվեն: Այս երկու պրոբլեմները համեմատելի չեն: Շատ ավելի ազնիվ ու արդար է, որ լինեն մաքուր երիտասարդներ, քան նախկինները, որոնք կեղեքել են մեր պետականությունը, քայքայել են մեր ժողովրդին: –Պարոն Փաշինյանը, անդրադառնալով Հունան Պողոսյանի նշանակմանը, ասաց, որ չպետք է բարիկադներ դրվեն մեր միջև, որ երկրում տեղի ունեցած հեղափոխության արդյունքում որևէ մեկը չպետք է իր կյանքն ավարտած համարի Հայաստանում: Չե՞ք կարծում, որ կարելի է հնարավորություն տալ նախկին պաշտոնյաներին: -Ո՛չ: Դա ճիշտ մոտեցում չէ, որովհետև այդ մարդիկ հայկական քավարանով անցնելու կարիք ունեն: Թող անցնեն, եթե պարզվի, որ նրանք մեղք չեն գործել, չեն մասնակցել իշխանության յուրացմանը, հայրենիքի դավաճանությանը, կոռուպցիայի մեջ թրծված չեն եղել, ապա խնդրեմ: Ի՞նչ անենք: Ոճրագործներին պատասխանատվության չենթարկե՞նք: Նրանց պարզապես պետք է շուտ բռնել և բանտ տանել: -Եթե վարչապետը չվերանայի կադրային քաղաքականությունը, որո՞նք կլինեն ձեր հետագա քայլերը: -Մենք կշարունակենք մատնանշել թերությունները և հորդորել, որ վերանայի: Չեմ ուզում ապագայի համար ինչ-որ կանխատեսումներ անել: Մենք պահում և պահելու ենք հեղափոխության թիկունքը: Շարունակելու ենք հորդորել վարչապետին զերծ մնալ սխալներից: -Ներքաղաքական զարգացումները տանում են դեպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Հնարավո՞ր է, որ «Սասնա ծռերը» որևէ քաղաքական ուժի հետ դաշինք կազմի: -Հաստատ մասնակցելու ենք: Ձևաչափի մասին հստակ ոչինչ չենք որոշել: Ոչինչ չենք բացառում: armlur.am 

դիտվել է 63 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am