Ադրբեջանին վստահել չարժե, բայց փորձել բանակցել անհրաժեշտ է. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանին վստահել չարժե, բայց միանշանակ է, որ պետք է խոսել, փորձել բանակցել և իրավիճակը ռազմականից բանակցություններ տեղափոխելու փորձեր անել: Այս մասին VERELQ-ի հետ հարցազրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը: -Նիկոլ Փաշինյանը նախօրեին հայտարարեց, որ շփման գծում աննախադեպ հանգիստ իրավիճակ է սահմանվել: Համաձա՞յն եք, որ դա իր ու Իլհամ Ալիևի պայմանավորվածության արդյունքն է: -Մի փոքր բարդ է միանշանակ պատասխան տալ. եթե կան խորքային գործընթացներ և դա շոշափվել է նաև Փաշինյան-Ալիև կարճատև զրույցի ընթացքում, կարող է լինել որպես այդ պայմանավորվածության արդյունք: Մյուս կողմից, «աննախադեպ հանգիստ» ասվածը տարբեր ուղղություններից կարելի է դիտարկել: Մի կողմից, չկան դիվերսիաներ, դիպուկահարաների ակտիվություն, զոհեր ու վիրավորներ, մյուս կողմից՝ կա Ադրբեջանի կողմից ինժեներական ակտիվ աշխատանքներ: Լրիվ երրորդ դիտանկյունից` սա կարճ ժամանակահատված է ճշգրիտ գնահատականներ հնչեցնելու համար: Մի փոքր սպասենք: -Ինչո՞վ կարող է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև արդեն իսկ ստեղծված օպերատիվ կապը, որի մասին հայտարարեց Փաշինյանը և արդյոք Ադրբեջանի հետ պայմանավորվածություններին արժե վստահել: -Այս հարցը ևս մի քանի մակարդակ ունի: Արժե՞ վստահել Ադրբեջանին՝ միանշանակ ոչ, արժե՞ խոսել, փորձել բանակցել, իրավիճակը ռազմականից բանակցություններ տեղափոխելու փորձեր անել՝ այո: Եվ ուրեմն, պետք է փորձել, ճիշտ է՝ նուրբ գործընթացներ են, բայց պետք է լավ աշխատել, միգուցե հնարավոր լինի Ադրբեջանին մի փոքր այլ դաշտ տեղափոխել: -Ինչպե՞ս են գնահատել Ռիչարդ Միլսի հայտարարությունը Արցախում և ինչ նպատակ էր այն իրականում հետապնդում: -Շատ վատ: Կարծում եմ՝ երկար-բարակ խոսելու, մեկնաբանելու կարիք էլ չկա, ամեն ինչ կարծես ասվեց: - Այդուհանդերձ, ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր է: Այդ հայտարարությունը կարո՞ղ է այդ հարթակում երկրի կուրսի փոփոխության մասին խոսել: -Չեմ կարծում, թե այս հարցում ԱՄՆ-ն կտրուկ փոփոխություններ է արել իր քաղաքականության մեջ: -Պարոն Աբրահամյան, ի՞նչ պետք է ակնկալել առաջիկայում, երբ ողջ ուշադրությունը սևեռվելու է Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին, սպասելի՞ են սադրանքներ շփմանգծում: - Հայաստանի համար պատասխանատու, միաժամանակ շատ նուրբ ժամանակաշրջան է: Զինված ուժերը՝ անկախ Հայաստանում կամ Արցախում առկա իրավիճակից, գործում են և գործելու են վստահ՝ կանխելու հնարավոր բոլոր ռիսկերը, որոնք կարող են մեր անվտանգության համար խնդիրներ առաջացնել:

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am