ՀՀԿ–ի օգտին ամենաշատ ձայներ հավաքած թաղապետը կշարունակի՞ պաշտոնավարել

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ–ական թաղապետներից ոմանք, որոնք դեռ շարունակում են պաշտոնավարել, հույս են փայփայում, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն իրենց չի ազատի աշխատանքից: Ու որպեսզի իրենց աշխատանքը, աթոռն ու պաշտոնը չկորցնեն, բավականին ակտիվացել են: Մասնավորապես, «Փաստի» տեղեկություններով՝ Նուբարաշեն համայնքի ՀՀԿ–ական ղեկավար Արթուր Կիրակոսյանը տնետուն ընկած՝ բնակիչներից ստորագրություններ է հավաքում, որպեսզի դրանով նորընտիր քաղաքապետի մոտ տպավորություն ձեւավորի, թե թաղամասի բնակիչներն իր հանդեպ մեծ վստահություն ունեն ու այդկերպ շարունակի պաշտոնավարել: Եվ սա այն դեպքում, երբ 2017 թ. Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ ՀՀԿ–ն Նուբարաշենում ամենաշատ ձայներն էր հավաքել: Ըստ շրջանառվող լուրերի, Ա. Կիրակոսյանն այն ժամանակ նման արդյունքի հասել է՝ ողջ վարչական ռեսուրսն օգտագործելով ու ընտրակաշառք բաժանելով, որի մասին այն ժամանակ հայտարարեցին ընդդիմադիր ուժերից՝ «Ելք» դաշինքն ու «Երկիր ծիրանի» կուսակցությունը: Լուրի իսկությունը ճշտելու համար «Փաստը» կապ հաստատեց Արթուր Կիրակոսյանի հետ, ով հերքեց այդ տեղեկությունը: Իսկ հարցին, թե ինքը պատրաստվո՞ւմ է շարունակել աշխատել նորընտիր քաղաքապետի հետ, Ա. Կիրակոսյանն ասաց, որ հարցը լավ չլսեց, այդ պահին իրեն հարմար չէ զրուցել եւ խնդրեց ավելի ուշ զանգահարել, իսկ ավելի ուշ նա զանգերին չպատասխանեց»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 90 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am