Առաջարկեց «լավով» հեռանալ աշխատանքից. Գոհար Փանաջյան.

ՀՀ կառավարության ենթակայության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանը իր տեղակալ Գոհար Փանաջյանին առաջարկել է «լավով» հեռանալ աշխատանքից, հակառակ դեպքում «վատով» կարվի: Այս մասին Faceboook-ի իր էջում գրել է Գոհար Փանաջյանը:  «Հավանաբար շատերդ կմտածեք՝ ինչ եւ ինչու է Գոհարն այժմ գրում այստեղ. ասեմ՝ խնդիր չեմ տեսնում, ցանկանում եմ, որպեսզի կարդաք ստորեւ գրված իրողությունը եւ խորհեք: Այսօր կանչվելով հիմնարկի ղեկավարի մոտ՝ ինձ ասվեց, որ ես «այդտեղ գործ չունեմ անելու, ինձ «չեն տեսնում» եւ լավով, հանգիստ գնամ, որ «ուրիշ ձեւերով» չարվի», իսկ մինչ այդ, որ՝ «ստե ինչ ես անում, գնա արտասահման գործ գտի քեզ նորմալ, լեզուն էլ գիտես»: Կարկամեցի: Քարացա: Չհավատացի, որ իրողություն է այս ամենը: Ասելով իմ մասին, որ հայրենասեր եմ, օրինավոր ՀՀ քաղաքացի, պարկեշտ ու արհեստավարժ, կոռուպցիայի դեմ անհաշտ պայքար մղած պետական պաշտոնյա, արդարության ու ազնվության սկզբունքներին ողջ կյանքս հետամուտ եղած քաղաքացի ու երկրիս պետականաշինության, մասնավորաբար, առողջապահության ոլորտի մասով, իմ համեստ լուման ունեցած, բժշկական կադրեր կրթած անձ: Գուցե համեստ չթվա, սակայն դրանով էլ ասելիքս ավարտված եւ շարքը սպառված չէի համարի թերեւս: Ինչեւէ: Սակայն այսով կավարտեմ: Այնուամենայնիվ, ձայնս լսելի է լինելու: Այս անգամ՝ հաստատակամորեն: Նոր Հայաստանում Նոր իրողություն է փոխվել, որը այս ձեւով չպետք է դրսեւորվի՝ սպառնալիքով, շանտաժով, անչափելի ցուցիչներով պրոֆեսիոնալ ու արդարամիտ մարդկանց, հենց այնպես, հավեսի համար, «լավ թիմ ունեմ տեսադաշտումս արդեն» վանկարկմամբ քամահրաբար փողոց նետելով ու մատնելով անելանելիության, ընտանիքի կեցության նվազագույնս ապահովման անորոշ ճակատագրին: Այդ արարքները Նոր Հայաստանում պետք է խստագույնս պատժվեն: Այս արարքների համար պետք է տեղյակ լինի երկրիս Վարչապետը: Այլ կերպ՝ խոցոտված Հայրենիքիս վերքերի բուժման հանապազօրյա հարցն առկախվելու է, փակուղի են մտնելու հեղափոխության լավատեսության մեջ կռած մեր երազանքներն ու նպատակները, եւ պանդխտության չփակվող դուռը այդպես էլ բաց է մնալու»:

դիտվել է 290 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am