Նյարդերը տեղի են տվել, ներողություն եմ խնդրում․ Դիանա Գասպարյանը՝ հոր սպառնալիքների մասին

«Ես անկեղծորեն ներողություն եմ խնդրում, բայց  նյարդերը տեղի են տալիս, երբ տեսնում ես, թե դստերդ ինչքան են ամեն օր վիրավորում, սադրում, վատաբանում։ Պարզապես նյարդեր են տեղի տվել։ Ես երբեք նման ցուցում չեմ տվել, իմ հայրիկը երբեք քարոզարշավի ամբողջ ընթացքին չի խառնվել, և ես տեղյակ չեմ  եղել այդ հեռախոսազրույցից, մինչև ձայնագրությունը»։ Այս մասին  Irakanum.am-ի հետ զրույցում ասաց Էջմածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, քաղաքապետի թեկնածու Դիանա Գասպարյանը, անդրադառնալով սկանդալային ձայնագրությանը, որտեղ հայրը սպառնում և վիրավորում է քաղբանտարկյալ Գևորգ Մանուկյանին։ «Ես ինքս պատրաստ եմ Գևորգ Մանուկյանից ներողություն  խնդրել»,- ասաց Գասպարյանը, հավելելով, որ պատրաստ է զրուցել Մանուկյանի հետ անձամբ։ «Իմ հայրը պարզապես փորձել է որքան հասկացա բացատրել, որ եղել եմ ընդամենը դատավորի գործավար և չէի կարող մարդ դատել, և որևէ կապ չեմ ունեցել իր գործի հետ, և առհասարակ որևէ գործի հետ։ Դա որքան հասկացա Գևորգ Մանուկյանը չի ցանկացել ընդունել ինչքան ժամանակ, և պարզապես հորս նյարդերը տեղի են տվել, որի համար ես ներողություն եմ խնդրում Գևորգ Մանուկյանից»,- ասաց Էջմածնի քաղաքապետի թեկնածուն։ Դիանա Գասպարյանը վստահեցրեց, որ ինքը կիրթ անձնավորություն է, և մշտապես պայքարել է անարդարությունների դեմ։ «Հասկանում եմ, որ իրեն քաղբանտարկյալ անվանող մարդը շատ ավելի զգայուն է նման բաների նկատմամբ, ես նաև ուզում եմ ձեզ ասել, եթե հնարավոր է իրեն փոխանցեք, որ երբեք չեմ ասել, որ հասարակ խանութի ապրանք գողացող է։ Եթե կա ինչ-որ մեկը, ես պատրաստ եմ անձամբ հանդիպել, և այդ հանդիպումը նկարահանել, և պնդել, որ նման բան եմ ասել։ Եթե նման տեղեկատվություն ունի պարոն Մանուկյանը, ապա թող իմանա, որ դա բացարձակ սուտ է, և սադրանք, ես որեէ մեկին նման բան չեմ ասել»,- ասաց Գասպարյանը, հավելելով, որ Մանուկյանին անձամբ չի ճանաչել։ Նրա մասին ըստ թեկնածուի իմացել է միայն գրառումներից հետո, սակայն երբեք չի պատասխանել դրանց։ «Ինչ վերաբերում է հորս, ապա այո ընտանիքի անդամ է, բայց առանձին անհատ է, որի արարքների համար պատասխան տալ չեմ կարող։ Եթե հնարավորություն ունենայի շատ կուզեի դրանք կանխել, բայց եղել է այն, ինչ եղել է։ Ես այս պահին ինչ կարող եմ անել ներողություն խնդրելն ու իրավիճակը բացատրելն է»,- ասաց Դիանա Գասպարյանը։ irakanum.am

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am